07:24 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48210

Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է տեսախցիկների առաջ, և այնպիսի տպավորություն է, թե նա հատուկ կանգնում է, որպեսզի իրենով երկար հիանան։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը կրկին «որսացել է» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, ասես ուզում է, որ իրենով հիանան, հետո նոր հեռանում է։

Ավելի վաղ Նեոն հայտնվել էր տեսախցիկի գոտում, մոտեցել իրեն նկարող տեխնիկային ու լիզել այն։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը

Հիշեցնենք, որ կառավարությունը 2019 թվականը հայտարարել էր կովկասյան ընձառյուծի տարի։

Ըստ թեմայի

Լավ լուրերի շարքից. Վայոց ձորում մարդիկ նկարել են կովկասյան ընձառյուծին. տեսանյութ
Կովկասյան ընձառյուծը հանգիստ զբոսնում է Հայաստանի ծաղկած լեռներում. տեսանյութ
Կովկասյան ընձառյուծը հիմնավորվում է հայաստանյան լեռներում. տեսանյութ
Արջի և քոթոթների զբոսանքը, վայրի խոզերի ըմբշամարտն ու ընձառյուծի ֆոտոսեսիան. «Խոսրովի անտառ»
թեգերը:
տեսանյութ, ընձառյուծ, Հայաստան

Գլխավոր թեմաներ