00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը

© Sputnik / Andranik GhazaryanЗдание по адресу Амиряна 2
Здание по адресу Амиряна 2 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 4 տարի է, ինչ Ամիրյան 2 հասցեում գտնվող նախկին Իսահակյանի գրադարանի շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շենքի մայթի հատվածից արդեն հանել են թիթեղները. կառույցի բացումը չի ուշանա։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի տարածքում կգործի հյուրանոցային համալիր, բացի այդ կլինի մարզասրահ,  լողավազան, գեղեցկության սրահ, գրախանութ, արագ սննդի կետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նոր կառույցի նախագծի հեղինակ, ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱմիրյան 2 հասցեի հին ու նոր շինությունները
Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը - Sputnik Արմենիա
Ամիրյան 2 հասցեի հին ու նոր շինությունները

Ի դեպ, շենքի մայթի հատվածն արդեն 4 տարի է, ինչ թիթեղներով փակ էր շինարարական աշխատանքների պատճառով ու նոր–նոր են այն բացել։

«Որպես հյուրանոց շենքի նախագծային աշխատանքները սկսել ենք 2016–ին, ծրագրում էինք ավելի շուտ այն բացել, բայց 2020–ի գարնանը կլինի կառույցի բացումը։ Տարածքում կլինի նաև մեծ միջոցառումների սրահ, որտեղ կկազմակերպվեն պաշտոնական հանդիպումներ, ցուցադրություններ»,–ասաց ճարտարապետը։

Строительные работы на улице Арама - Sputnik Արմենիա
ՀՀ–ում սեյսմիկ ցնցումների քանակն աճել է. 16–ի փոխարեն` 24–հարկանի շենքե՞ր կկառուցվեն

Նրա խոսքով` այդ վայրում երկու ճարտարապետական արժեք ունեցող շենք կա` 1955–ին Սամվել Սաֆարյանի նախագծած նախկին արտաքին գործերի նախարարության շենքը և 19–րդ դարում կառուցված արական գիմնազիայի մասնաճյուղը, որտեղ հետագայում գործեց Իսահակյանի անվան գրադարանը։

Ներսիսյանը նշեց, որ երկու պատմամշակութային շենքերը պահպանելու, սակայն նաև դրանց հարկայնությունը բարձրացնելու խնդիր կար։ Բացի այդ, պետք է հին շենքի շարունակությունն այնպես կառուցվեր, որ պատմական շենքերի տեսքը չնսեմացվեր։ Այդ իսկ պատճառով էլ ամենաչեզոք լուծումն է տրվել` խոշոր ապակիներ են տեղադրվել կառույցի շարունակության մեջ։

«Փորձել ենք այնպիսի ծավալ ստեղծել, որ նորը ենթարկվի հնին։ Ավելացված հատվածն Իսահակյանի գրադարանի նախկին շենքի պահպանված ճակատային մասից մի փոքր ավելի հետ է կառուցվել, որպեսզի գերիշխող դիրք չունենա հնի հանդեպ»,–ասաց Ներսիսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱմիրյան 2 հասցեի հին ու նոր շինությունները
Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը - Sputnik Արմենիա
Ամիրյան 2 հասցեի հին ու նոր շինությունները

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ նոր կառույցը հնի նմանությամբ չի ստեղծվել` ճարտարապետը նշեց, որ, իր կարծիքով, եթե ապրում ես 21–րդ դարում` պետք է կառուցես այնպիսի շենքեր, ինչպես հիմա են կառուցում։ Ըստ նրա` պետք չի նոր շենք կառուցել և իմիտացիա անել, թե այն կառուցված է 50-60 տարի առաջ։

© Sputnik / Andranik GhazaryanՃարտարապետ Իսահակ Ներսիսյանը
Ինչ է լինելու Իսահակյանի գրադարանի նախկին տարածքում. 4 տարի տևած կառուցապատման արդյունքը - Sputnik Արմենիա
Ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը

Ներսիսյանի խոսքով` միգուցե այլ ճարտարապետ ավելի լավ լուծում կառաջարկեր Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի վերակառուցման առնչությամբ, սակայն ինքը ստացել է այն, ինչ ուզում էր։

Աբովյան 10–ն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանման ցանկում. ինչ գիտենք հրդեհված շենքի մասին

Հիշեցնենք` 2016–ին, երբ Ամիրյան 2–ում սկսվեցին շինարարական աշխատանքները, մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ լուրեր շրջանառվեցին, որ շենքի ճակատային մասը, որն էլ հենց պատմամշակութային արժեք է հանդիսանում, ապամոնտաժում են։ Հետո, սակայն, ճարտարապետը հանդես եկավ ասուլիսով ու հերքեց այդ լուրերը։

Վերոհիշյալ հասցեում կառուցապատում իրականացնողը «SGI» ինվեստ ՍՊԸ–ն է, որի սեփականատերը Գագիկ Զաքարյանն է` հայաստանյան բանկերից մեկի սեփականատերերից։

Լրահոս
0