23:56 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
635 0 0

ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չի մանրամասնել:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Այս մասին գրում է «Հայկական ժամաանկը»։

Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չէր մանրամասնել: ՀՔԾ-ից լուրը չմեկնաբանեցին։

Հիշեցնենք` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում՝ «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին

Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը Սերգո Կարապետյանն է:

Նշենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաեւ նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի եղբորորդուն կարտահանձնեն Հայաստանին
«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար
Եթե Քոչարյանի քրգործը ջուր է, ապա Սարգսյանի գործն օդ է. Աշոտյան
«Սերժը փրկեց Նիկոլին». Արմեն Աշոտյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), պաշտպան, հարցաքննություն, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ