09:30 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
203 0 0

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթը Երևանի ավագանու նիստում լարվածություն և իրարանցում առաջացրեց։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և դա պետք է դառնա դատախազության քննության առարկա։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք` հետին ամսաթվով՝  հոկտեմբերի 17-ով լրացվել է փաստաթուղթ, որն իրականում գրվել է նոյեմբերի 4-ին»,–ասաց Խաժակյանը։

Նա հավաստիացրեց, որ իր մոտ է գտնվում իրական, այսինքն` հետին ամսաթվով` նոյեմբերի 4-ով լրացված փաստաթղթի պատճենը։

Խաժակյանը պլանշետի մեջ ուներ իր նշած փաստաթղթի բնօրինակի պատճենը, որը ցույց տվեց ավագանու նիստի մասնակիցներին:

«Բռնվեցի՞ք ժողովուրդ ջան, սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք։ Կամ ինձ դատի տվեք զրպարտության համար, կամ թող դատախազությունն ինձնից վերցնի փաստաթղթի այս տարբերակը»,–ասաց նա և հավելեց, որ կարող են փորձաքննության ենթարկել  փաստաթղթի իր օրինակը։

Հյուսիսային պողոտայում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն անմիջապես արձագանքեց «Լույս» խմբակցության ղեկավարի ելույթին։

«Մնում է Դատախազության մեր գործընկերներից ներողություն հայցել պատճառվելիք անհարմարությունների և ժամանակի կորստի համար»,- ասաց Համբարձումյանը:

Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար 2 մլն դրամ կհատկացնի

Երբ ավագանու անդամները միջամտեցին, թե Համբարձումյանն իրավունք չունի խոսելու, քաղաքապետը հայտարարեց, որ ինքն է Համբարձումյանին խոսքի իրավունք տվել, անձամբ է նրան հրավիրել։

Համբարձումյանը շարունակելով խոսքը, հայտնեց, որ դատախազությունում շատ լավ պատկերացնում են, որ կատարվածը ապօրինության կամ կեղծիքի հետ կապ չունի:

Ավելի վաղ Խաժակյանը Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։  Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։

Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Խաժակյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։

Ըստ թեմայի

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության
Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»
«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու». Մարուքյանը` ուղիղ եթերի հրավերի մասին
Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվեր ստացե՞լ է
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Դավիթ Խաժակյան, փաստաթուղթ, Հայաստան

Գլխավոր թեմաներ