23:15 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
487 0 0

Նազենի Հովհաննիսյանն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա իր այցից երբեմն լուսանկարներ է հրապարակում` ուրախացնելով իր հետևորդներին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներում է։ Instagram-ի իր էջում դերասանուհին հետաքրքիր լուսանկարներ է հրապարակել Warner Bros. Entertainment կինոկենտրոնից և Մայամիի լողափից։

«Երբեք մի հանեք հոնքերը». էլ ի՞նչ խորհուրդներ է տալիս Նազենի Հովհաննիսյանը դեռահասներին

«Իրեն հարգող հայ աղջիկը պիտի հայկական մուննաթը միշտ դեմքին լինի` եղանակից անկախ...Ձեռքն էլ թաղելուն կամ թաղող քոմենթ գրելու դիրքով....

Օժիտի բազմոցը հետը, ինքն էլ քսված` տեսքը տեղը, մարդ ես, հազար բան է էս կյանքում լինում, կարող ա Warner Brothers -ենց թաղերից ասենք #bradleycooper -ը անցնելիս լինի, մարդու բախտը բացվի»,–գրել է Նազենին և 2 ծիծաղաշարժ լուսանկար հրապարակել։

Դերսանուհու գրառումը շատ է դուր եկել նրա հետևորդներին։ Նրանք սկսել են ակտիվ մեկնաբանություններ թողնել. «Վերջապես, իրեն հարգող հայ աղջիկը, գոնե մեկ անգամ, պետք է նստի թախտին ու սպասի Bradley Cooper-ի բախտին», «Գրառումդ վերջն էր».–գրել են նրանք։

Հաջորդ երկու նկարում Նազենի Հովհանիսյանն ու դերասանուհի Մարջան Ավետիսյանը Մայամիի լողափում են։ «Ուրիշի դժվարությունների մասին ոչ ոք խորապես չի էլ իմանում, մարդիկ միայն ժպտալու և ուրախանալու ցանկություն ունեն։ Մենք էլ սովորել ենք ցույց տալ միայն մեր ուժը... Մնացածն արդեն միայն մեզ է պատկանում»,–գրել է Նազենի Հովհաննիսյանն ու բոլորին խորհուրդ տվել ժպտալ:

Նշենք, որ դերասանուհին ակտիվ է սոցցանցերում և հաճախ է լուսանկարներ հրապարակում։

Հիշեցնենք, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանը 2018–ին ամուսնացել է և ապրում է ԱՄՆ–ում։

Ըստ թեմայի

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել
«Նադյան հաստատ հանգիստ է...». Նազենի Հովհաննիսյանը Էմմիի հետ լուսանկար է հրապարակել
Արհեստական բանականությունը կփորձի ավարտել Բեթհովենի տասներորդ սիմֆոնիան
թեգերը:
Instagram, Լուսանկար, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նազենի Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ