03:34 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
279 0 0

Հակառակորդի կրակոցներից հայկական բանակը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերում գիշերը խաղաղ չի եղել. ի՞նչ վնասներ են կրել

Հայտնել էինք, որ երեկ երեկոյան Հովհաննիսյանն իր գրառմամբ տեղեկացրել էր, որ երեկ ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ»,–գրել է Հովհաննիսյանը։

Քանի՞ կրակոց է Ադրբեջանն արձակել 7 օրում. ՊՆ–ն հերթական ամփոփագիրն է հրապարակել

Նա հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, հայկական բանակը կորուստներ չի կրել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հովհաննիսյանը նշել էր, որ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը:  Համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որում պարզ լսվում են գրեթե չդադարող կրակոցները։

Նշենք, որ Տավուշում սահմանային իրավիճակի մասին Facebook–ի իր էջում այսօր գրառում է արել նաև Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։ Նա լուսանկար է տեղադրել գյուղից ու կից գրել, որ Բաղանիսում «արշալույսները խաղաղ են»։

Ըստ թեմայի

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կրակոցից
Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի գյուղերի վրա
Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արծրուն Հովհաննիսյան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, կրակոց, Տավուշ, Սահման

Գլխավոր թեմաներ