22:17 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (442)
93 0 0

Facebook–յան գրառումներն ու like-երը դատարանն անաչառության ապացույց չհամարեց։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը։

Այդ մասին դատարանի որոշումը ներկայացվեց Վերաքննիչ դատարանի հերթական նիստում։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս նախորդ նիստին չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով։

Դատական նիստը շարունակվում է։ Դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների բողոքը նրա նկատմամբ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված կալանքի դեմ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 16–ի դատական նիստում պաշտպանները դատավորին ինքնաբացարկ էին հայտնել` որպես հիմնավորում ներկայացնելով դատավոր Լուսինե Աբգարյանի ու նրա եղբոր` Դավիթ Աբգարյանի Facebook սոցիալական կայքում կատարած գրառումները։

«Հուսով եմ` ապօրինի կալանքը շուտով կվերացվի». Սողոմոնյանը` Քոչարյանի գործի մասին

Այսպես` Դավիթ Աբգարյանը Facebook–ում «like»-ել ու տարածել էր Սերժ Թանկյանի կարծիքն այն մասին, որ ուրախ է տեղեկանալ, որ նախկին նախագահ Քոչարյանը դարձյալ ՔԿՀ–ում է։ Եղբոր գրառումը «like»-ել էր նաև դատավոր Աբգարյանը։

Բացի այդ, փաստաբանները հայտնեցին, որ Դավիթ Աբգարյանը «Մարտի 1-ի» գործով տուժողի իրավահաջորդի նախկին ներկայացուցիչ է եղել ՄԻԵԴ–ում` ՍԴ ներկայիս դատավոր Վահե Գրիգորյանի հետ։

Այս փաստերը Քոչարյանի պաշտպաններին հիմք էին տվել կասկածել, որ դատավոր Լուսինե Աբգարյանը կարող է անաչառ լինել։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (442)

Ըստ թեմայի

Աղվան Վարդանյանը լծվել է Ռոբերտ Քոչարյանին ազատելու գործին
Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել
Լևոն Քոչարյանը շտապում է տուն ուղեկցել կալանքից ազատված Օհանջանյանին
Վարդևանյան. «Վահե Գրիգորյանի կապը Քոչարյանի գործի հետ կարող է հարցեր առաջացնել»
թեգերը:
Լուսինե Աբգարյան, պաշտպան, Դատարան, Դատավոր, միջնորդություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ