20:46 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Դատական գործընթացները ստիպել են երիտասարդին դիմել նման հուսահատ քայլի. նա սպառնում է վերջ տալ կյանքին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Կառավարության շենքի մոտ, որտեղ ընթանում է նախարարների կաբինետի հերթական նիստը, տղամարդը սպառնում է կտրել կոկորդը։

Սողոմոն Խոստիկյանը ածելի է դրել կոկորդին և սպառնում է ինքնասպան լինել, պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Նրա եղբայրները 2014 թվականին գողության համար դատապարտվել են 12 տարվա ազատազրկման։

Խոստիկյանի խոսքով` քննիչները 20 հազար դոլար են պահանջել իր մորից, որպեսզի  եղբայրներին չդատեն։ Խոստիկյանն արդար դատաքննություն է պահանջում, համարելով, որ եղբայրների դեմ հարուցված գործը շինծու է։

ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

«Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր սկսել իր քայլարշավը, ես հանդիպեցի նրա հետ Իջևանում։ Նա ասաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Սակայն այսօր մեր խնդիրը չի լուծվում, ես տարբեր ատյաններ եմ դիմել, սակայն որևէ պատասխան չեմ ստացել», – ասաց Խոստիկյանը։

Ներկա պահին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նրան ոչ ոք չի մոտեցել։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Երիտասարդ, ինքնասպանության փորձ, Հայաստան

Գլխավոր թեմաներ