16:28 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
243 0 0

Sputnik Արմենիային «Արմենիա» ԲԿ–ի հերթապահ բժիշկը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում են 2 զորակոչիկ և նրանցից մեկի մայրը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հանկարծ գմփոց լսվեց ու մարդիկ սկսեցին դուրս վազել. խուճապի մեջ էին բոլորը։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց զինակոչիկներից մեկը` ներկայացնելով Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքի սենյակներից մեկի հատակի փլուզմանն առնչվող մանրամասները։

«Ես հարևան սենյակում էի, երբ փլուզումը եղավ ժամը 15։28 էր։ Ուժեղ ձայն եկավ ու բոլորը սկսեցին դուրս վազել։ Ես էլ դուրս գնացի` նայելու, թե ինչ է կատարվում։ Ոչ ոք չէր հասկանում` ինչ է եղել։ Հետո ներսից լսելով մարդկանց ձայները` սկսեցին շենքի պատուհաններն ու ճաղավանդակները ջարդել, որ մարդկանց դուրս բերեն»,–պատմեց տղան։

Նրա խոսքով` մարդիկ վախեցած էին, սակայն տուժածներն այնքան էլ շատ չէին. հիմնականում հեռախոսներն էին մնացել փլատակների տակ, հագուստն էր պատռվել։ Ըստ ականատեսի` լուրջ վնասվածք ստացողներ, բարեբախտաբար, չեն եղել, բացի մի կնոջից, ում ոտքն է կոտրված եղել կարծես։

Էրեբունիում սպանել են «Վստրեչի Ապերի» մտերիմներից մեկին

Զինակոչիկի խոսքով` խնդիրն այն է, որ զինկոմիսարիատի շենքը շատ հին է, և այդ պահին բավական մեծ թվով մարդիկ են եղել սենյակում, որտեղ փլուզումը տեղի է ունեցել։ «Շարժվելու տեղ չկար` այնքան շատ մարդ կար ներսում»,–ասաց նա։

Արտակարգ իրավիճակների մայոր Լևոն Շահինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ փլուզման հետևանքով 11 մարդ է տուժել։ Նրա խոսքով` բոլոր տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բուժկենտրոն. նրանցից 5-ն արդեն դուրս են գրվել։

Оказание медицинской помощи пострадавшему при обрушении в здании военкомата Эрику Варданяну (19 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Զինկոմիսարիատի հատակի փլուզման հետևանքով տուժածը` հիվանդանոցում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ տուժածներից որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ պահին սենյակում եղել են ինչպես զինակոչիկներ, այնպես էլ նրանց ծնողներից ու զինկոմիսարիատի աշխատակիցները։

Оказание медицинской помощи пострадавшему при обрушении в здании военкомата Эрику Варданяну (19 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Զինկոմիսարիատի հատակի փլուզման հետևանքով տուժածը` հիվանդանոցում

«Տուժածները հիմնականում թեթև քերծվածքներ են ստացել։ Միայն մեկ կին է, ում ոտքն է վնասվել։ Նա զինակոչիկի մայր է»,–ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցն «Արմենիա» ԲԿ–ից հայտնել է, որ այս պահին փլուզման հետևանքով 4 տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոցի անեսթեզիոլոգ Սիրանուշ Ավագյանը տեղեկացրել է, որ վերակենդանացման բաժանմունքում են 2 զորակոչիկ և նրանցից մեկի մայրը և մյուսի տատիկը։

Анастезиолог МЦ Армения Сирануйш Авагян отвечает на вопросы журналистов по оказанию медицинской помощи пострадавшим при обрушении в здании военкомата (19 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սիրանուշ Ավագյանը

«Տուժածների մոտ հիմնականում շնչառական ուղիների խնդիրներ են, քանի որ փլուզման ժամանակ շատ փոշի է եղել։ Զորակոչիկի մոր մոտ ոտքի կոտրվածք է, զորակոչիկներից մեկի մոտ էլ մեջքի և ձեռքի շրջանում կապտուկներ կան», - ասաց Ավագյանը Sputnik Արմենիայի թղթակիցի հետ զրույցում։

Արտակարգ պատահարի հետևանքով տուժած 18-ամյա զորակոչիկ Էրիկ Վարդանյանը վախեցած չէր, ասում էր`ձեռքն ու մեջքը դեռ ցավում են: «Ոչինչ, կանցնի»,–առանց տրտնջալու մեր հարցերին պատասխանում էր նա։

Пострадавшая при обрушении в здании военкомата Анаит Антонян в медцентре Армения (19 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Զինկոմիսարիատի հատակի փլուզման հետևանքով տուժածը` հիվանդանոցում

Միջադեպի մանրամասները տղան չի կարող հիշել, ասում է` ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցավ։ Այդ պահին, նրա խոսքով, շենքում մոտ 30 մարդ է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված. իրավապահները դեպքի վայրում են

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում: Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը`մոտ 25 քմ: Կա 11 տուժած:

Ըստ թեմայի

Նոր մանրամասներ «Վստրեչի ապերի» մտերիմի սպանությունից. սպանողի ինքնությունը հայտնի է
Փաշինյանն առաջարկում է շեյխերի հիվանդանոցի համար հրապարակի տոնածառի տեղը տալ
Հիվանդանոցներն ստիպված կլինեն պայքարել պետպատվերի համար. կառավարությունը փոխում է կարգը
թեգերը:
մայր, Վիրավոր, Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Փլուզում, զորակոչ, զինակոչիկ, Երևան

Գլխավոր թեմաներ