07:15 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Սանասարյանից գումար շորթելու գործը կարճվել է, իսկ 9-ամյա երեխայի վթարի գործի քննությունը շարունակվում է։ Սանասարյանը դժգոհ է, տուժողի փաստաբանը` գոհ։ 

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները կասեցվել են իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով) հաղորդումը չի հաստատվել։ Շորթման փաստով հարուցված քրեական գործը քննիչի որոշմամբ կարճվել է։ Այս մասին facebook-ի իր էջում հայտնել է Սանասարյանը։ 

«Ուզում եմ հստակ նշել, որ այս գործում կար երկու ցուցմունք շորթման փաստի վերաբերյալ, որն ըստ քննիչի` բավարար հիմք չէր մեղադրանք ներկայացնելու համար»,–գրում է Սանասարյանը`միաժամանակ հիշեցնելով, որ ՊՎԾ «հայտնի գործով» իրեն մեղադրանք առաջադրելու համար «երկու կիսատ-պռատ ու շինծու ցուցմունքը» բավարար էր համարվել իր լիազորությունները կասեցնելու ու գործը դատարան ուղարկելու համար։

Սանասարյանը հայտնում է, որ փաստաբանի հետ դեռ պետք է քննարկի գործը կարճելու որոշումը բողոքարկելու հարցը։

«Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ». Դավիթ Սանասարյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել

Իսկ մինչ այդ հիշեցնում է, որ շորթման մասին հաղորդում տալով` ինքը նպատակ է ունեցել ոչ թե երեխայի մորը վատություն անելու, այլ այդ կնոջ կողմից կատարված անթույլատրելի ու հակաօրինական արարքը կանխելու համար, որպեսզի դա դաս լինի մյուսների համար։

Վթարի գործով տուժողի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կարճվել է միայն Սանասարյանի հաղորդման հիմքով հարուցված շորթման մասին քրեական գործը, իսկ երեխային վթարի ենթարկելու գործով նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործի կարճումը տուժողի շահերի ներկայացուցիչը դրական է գնահատում։

«Դա առհասարակ հարուցման էլ ենթակա չէր։ Ես միշտ էլ ասել եմ` դա ակնհայտ իրականությանը չհամապատասխանող հայտարարություն էր»,– ասաց Աթանեսյանը։

Ինչ վերաբերում է վթարի հարցով քրեական գործին, փաստաբանը հայտնեց, որ դրանով Սանասարյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։

«Մի շարք փորձաքննություններ են նշանակված, որոնց ավարտից հետո միայն, երևի մեղադրանք կառաջադրվի»,– ասաց նա։

Հիշեցնենք` Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր 2019թ–ի հոկտեմբերին։

Ըստ մամուլի` Սանասարյանը սեպտեմբերի 12-ին Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել երեխային ու նրան օգնություն ցույց չէր տվել։ Պատահական անցորդներից մեկը զանգահարել էր երեխայի մորը, որն էլ երեխային տեղափոխել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Սանասարյանը, տեղեկանալով, որ երեխան տեղափոխվել է բուժկենտրոն, գնացել էր և տեղում պայմանավորվել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

Դավիթ Սանասարյանի դեմ նոր քրգործ է հարուցվել

Մամուլի հրապարակումներից հետո Սանասարյանը facebook-ում գրել էր, որ իր վրա «շառ են անում» ու, իբր, երեխան քարի վրայից ցատկել, դիպել է մեքենային ու ընկել, ինչից հետո ինքը երեխայի ու նրա մոր հետ գնացել է բժշկական կենտրոն։ Այնտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։ Հետո կինը նորից է զանգահարել ու ասել, որ լրացուցիչ բուժզննման կարիք կա` 300 000 դրամ փող պահանջելով իրենից ու սպառնալով, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ ինքը երեխային վրաերթի է ենթարկել։

Մինչ այդ Սանասարյանն արդեն ԱԱԾ–ում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Այս մեղադրանքը Դավիթ Սանասարյանը շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Ըստ թեմայի

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն
Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն
Ամեն ինչում Վանեցյա՞նն է մեղավոր. Դավիթ Սանասարյանը` «շինծու» մեղադրանքով գործի մասին
Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից
թեգերը:
փաստաբան, Վրաերթ, Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ), երեխա, Տիգրան Աթանեսյան, Քրեական գործ, Հայաստան, Դավիթ Սանասարյան

Գլխավոր թեմաներ