03:39 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
0 0

Մեկ սանտիմետրը ենթադրում է 13 մլն խմ ջրի ավելացում, այսինքն` այս տարի Սևանում 78 մլն խմ ջուր է ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սևանի ջրի մակարդակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն բարձրացել է։ Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«2018–ի համեմատ 2019–ին Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 6 սմ–ով։ Սա բավականին մեծ քանակ է, քանի որ 1 սմ–ը ենթադրում է 13 մլն խմ ջրի ավելացում։ Այսինքն` Սևանում այս տարի այդքան ջուր է  խնայվել»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով  ջրային ոլորտում ջրօգտագործողներից հավաքագրված գումարներին` Պապիկյանը նշեց, որ մինչև նոյեմբերի 1–ը 840 մլն դրամի հավաքագրում է եղել։ Նախարարի խոսքով` հույս ունեն, որ մինչև տարեվերջ կկարողանան հավաքագրված գումարների չափը հասցնել 1 մլրդի։

Ձկները փախել են, փողերը` յուրացվել. Սևանի իշխանի ծրագրով քրգործ է հարուցվել

Հիշեցնենք, որ այս տարի ամռանը Սևանը կրկին կանաչել էր։ Բնապահպաններն ահազանգում էին` այս պահին ամենակարևոր երկու խնդիրը Սևանա լճում ջրի ծավալն ավելացնելն է (լճի մակարդակի բարձրացումը՝ ներկայիս 1900,4 մետր նիշից, ցանկալի մակարդակը 1903,5 մ նիշն է, բայց այս պահին 0,5-ից 1 մետր բարձրացումն էլ էական կլիներ) և ձկնապաշարների պահպանումն ու ավելացումը: Գաղափարն այն է, որ լճի մակարդակի բարձրացումը Սևանին ինքնամաքրվելու շանս կտա, իսկ ձկներն էլ բնական ճանապարհով կմաքրեն իրենց բնակավայրը:

Ըստ թեմայի

Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար
Պատգամավորները կառավարությանն արգելում են Սևանից հավելյալ ջրառի հարցով դիմել իրենց
Մարդկանց ուղղորդենք գնալ Սևան` իրենց` հավաբույն հիշեցնող օբյեկտներում հաց ուտե՞լ. Փաշինյան
Գագիկ Գոզեյանը մոտ 8 ժամում հատել է Սևանն ու իր քայլը նվիրել Ապրիլյանի հերոսներին. տեսանյութ
թեգերը:
Սուրեն Պապիկյան, Սևանա լիճ, Հայաստան

Գլխավոր թեմաներ