10:02 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41810

Քաղցկեղը հաղթահարած տասնյակ երեխաներ Ձմեռ պապից նվերներ ստացան։ Նրանց պատմությունը ուժ և հույս է տալիս այն փոքրիկներին, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

Քաղցկեղը հաղթահարած 13–ամյա Անի Իվանյանը հիշում է, որ հիվանդության առաջին օրերից որոշել էր` պայքարելու է, որովհետև պարտվել չի սիրում, որովհետև պարտվելը ցավոտ է, իսկ խոչընդոտները մեր կյանքում հենց այն պատճառով են ծնվում, որ դրանց ժպիտով հաղթենք։

«Սկզբում ամեն ինչ վատ էր, շփոթված էի, ամեն օր արթնանում էի հիվանդանոցում ու ինձ համոզում, որ վաղը տանն եմ արթնանալու... Հարմարվեցի, հասկացա, որ ստեղծված իրավիճակում պայքարել է պետք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է աղջնակը։

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճում այսօր տոն էր։ Քաղցկեղը հաղթահարած տասնյակ երեխաներ եկել էին իրենց հաղթական մեդալներն ու Ձմեռ պապից այդքան սպասված նվերները ստանալու, նաև հույս տալու այն փոքրիկներին, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ։

9 տարի շարունակ Ամանորն այս հիվանդանոցում տոն է դառնում ի շնորհիվ «Առողջության կամուրջ-Արմենիա» հիմնադրամի։ Հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անահիտ Բարսեղյանի խոսքով` նրանք ամեն Նոր տարի քաղցկեղով հիվանդ և հիվանդությունը հաղթահարած մանուկներին, ի պատասխան նրանց` Ձմեռ պապին գրված նամակների, բերում են նվերներ, քաղցրավենիք ու հաղթական մեդալներ։

Ամիսներ առաջ ծնունդով Գորիսից աղջնակի` Անի Իվանյանի մոտ բժիշկները հայտնաբերեցին քաղցկեղ։ Սակայն ընդամենը երկու կուրս բուժում ստանալուց հետո, բժիշկների ջանքերով աղջիկը ապաքինվեց։

Новогоднее мероприятие в Гематологическом центре имени Еоляна (23 декабря 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճում քաղցկեղը հաղթահարած երեխաները եկել էին իրենց հաղթական մեդալներն ու Ձմեռ պապից սպասված նվերները ստանալու

«Այս ամիսների դրական կողմն այն է, որ շատ ընկերներ ձեռք բերեցի։ Հիմա նրանց հաճախ եմ այցելում, նվերներ եմ բերում ու հավատացնում, որ մի օր տանն են արթնանալու, ու ամեն ինչ լավ է լինելու։ Ցավոտ կատետորն ու ասեղները փրկեցին ինձ ու նրանց էլ են փրկելու»,– դեմքին լայն ժպիտով ասում է Անին։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Անհնար է չնկատել նրա մեծ հավատը կյանքի հանդեպ։ Ու երբ նրա պատմությունից հուզմունքս չկարողացա զսպել, Անին գրկեց ինձ, իր նուրբ մատներով սրբեց արցունքներս ու հասուն աղջկա նման ասաց. «Մենք այստեղ սովորել ենք ուժեղ լինել ու բժիշկներին լսել, որ շուտ ապաքինվենք, մի լացիր»։

Новогоднее мероприятие в Гематологическом центре имени Еоляна (23 декабря 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճում այսօր տոն էր

Անիի երազանքը մեկն է` որ բոլոր երեխաներն առողջ լինեն։ Փոքր ժամանակ ցանկացել է բժիշկ դառնալ, բայց երբ հայտնվել է հիվանդանոցում, փոշմանել է, հրաժարվել իր երազանքից։ Սակայն հիմա, երբ արդեն քաղցկեղն անցյալում է, կրկին որոշել է`այլ տարբերակ չկա, բժիշկ է դառնալու, չէ որ իր կյանքի գլխավոր երազանքը միայն այդպես կարող է իրականացնել։

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց

Իր հաղթական մեդալի հետևից էր եկել նաև 8–ամյա Էլեն Մկրտչյանը։ Այս փխրուն աղջնակը մեկ տարի շարունակ պայքարել է Յուինգի սարկոմայի դեմ ու այն հաղթահարել։ Ճիշտ է, փոքրիկն այժմ զրկվել է իր գեղեցիկ մազերից, փոխարենը Ձմեռ պապից իր հասակի տիկնիկ է ուզել , որը պարտադիր երկար մազեր ունենա։ Ու անպայման վարսահարդարման գործիքներ, որ իր տիկնիկի մազերը միշտ հարդարի։

Элен Мкртчян во время новогоднего мероприятия в Гематологическом центре имени Еоляна (23 декабря 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Էլեն Մկրտչյան

«Ես այսօր գեղեցիկ հագնվել եմ ու ժպտում եմ, որ իմ ընկերներն էլ ուրախանան։ Նրանց մաղթում եմ, որ անպայման առողջանան»,–ասաց Էլենը։

Երեխաները, որոնք չնայած ժամանակից շուտ են հասունացել, միևնույն է, շարունակում են հավատալ Ձմեռ պապին ու նրանից նվերները խնդրել։

  • Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճում քաղցկեղը հաղթահարած երեխաները եկել էին իրենց հաղթական մեդալներն ու Ձմեռ պապից սպասված նվերները ստանալու

1 / 6

Ըստ վիճակագրության` քաղցկեղով հիվանդ երեխաների 70 տոկոսը հաղթահարում է հիվանդությունը, չէ որ այս կյանքում հրաշքների մեծ մասը բաժին է հասնում երեխաներին։

Ըստ թեմայի

«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
թեգերը:
Ձմեռ պապ, մեդալ, հուշանվեր, Ամանոր, երեխա, քաղցկեղ

Գլխավոր թեմաներ