17:06 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Հայաստանի ազգային գրապալատը կառավարության որոշմամբ վերակառուցվում է։ Ակտիվիստները պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները, իշխանությունն էլ պնդում է` կտրուկ քայլերն ու պոպուլիզմն այս հարցում տեղին չեն։ 

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Երևանում ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք Քոչարի փողոց կա։ Տաքսիստները, բրոքերներն ու սովորական քաղաքացիները հաճախ շփոթում են Հրաչյա, Երվանդ ու Գևորգ Քոչարների փողոցները։

Սակայն այդ փողոցներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ կողմնորոշիչները, որոնք թույլ են տալիս տարբերել մեկը մյուսից։ Գևորգ Քոչարի յուրահատկությունն է համարվում Հայաստանի ազգային գրապալատի շենքը, թեև այն արդեն ավելի քան 30 տարի է` ոչ մի կապ չունի գրքերի հետ, և այդ քանդված շենքը դժվար է պալատ անվանել։ Սակայն, դատելով կրքերի թեժությունից, որոնք առաջացել են շենքի վերակառուցման պատճառով, այն շարունակում է «ազգային» մնալ։ Այս դեկտեմբերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։

Вход в предоставленное помещение для гос.театра пантомимы
© Sputnik / Karine Harutyunyan
Հայաստանի ազգային գրապալատի մուտքը

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց շենքի երրորդ հարկը տրամադրել Երևանի մնջախաղի թատրոնին։ Հենց նույն օրը շենքը սկսեցին վերակառուցել` թատրոնի կարիքներին հնարավորինս շատ հարմարեցնելու համար։ Մասնավորապես, ըստ նախագծի, առաստաղի մի մասը պետք է բարձրացվի 1,5 մետրով, որ հետո հնարավոր լինի թատերական բեմ տեղադրել։ Այդ նպատակով բյուջեից մոտ 200 միլիոն դրամ է տրամադրվել։

Ремонт в предоставленном помещении для гос.театра пантомимы
© Sputnik / Karine Harutyunyan
Հայաստանի ազգային գրապալատը վերակառուցվում է

Շինարարությունն առաջացրել է հանրության որոշ ներկայացուցիչների վրդովմունքը, ու նրանք սկսել են պաշտպանել (ինչպես իրենք են կարծում) «պատմամշակութային հուշարձանը»։ Թեև Գևորգ Քոչարի №21 շենքը Երևանի հուշարձանների ցանկում նշված չէ։ Ակտիվիստներն առցանց ստորագրահավաք են նախաձեռնել շենքի վերակառուցման դեմ։ 628 մարդ արդեն ստորագրել է այն։

«Մեզ պարզապես դուր չի գալիս լրացուցիչ հարկ կառուցելու գաղափարը։ Այդ նախագիծը ճարտարապետության տեսակետից անգրագետ է։ Իրավիճակը հիշեցնում է 2013 թվականին Փակ շուկայի փրկության պահպանմանն ուղղված պայքարը։ Ներկայիս իշխանությունը նախորդների պես ասում է, որ շինարարական աշխատանքներն ուղղված են շենքի հիմքի ամրապնդմանը։ Ինքներդ եք տեսնում` Փակ շուկան ինչ եղավ։ Նախորդ ու հեղափոխական իշխանությունների միջև պետք է տարբերություն լինի, չէ՞»,– ասաց «Փրկենք տպարանի շենքը» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակներից մեկը` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։

Ինչպես հայտնի է` նախկին Փակ շուկայի ճակատային հատվածը պահպանվել է, բայց ներսում սուպերմարկետ է գործում։ Ակտիվիստների կարծիքով` ներսի հատվածի վերակառուցման պատճառով այն կորցրել է իր պատմական նշանակությունը։

Ремонт в предоставленном помещении для гос.театра пантомимы
© Sputnik / Karine Harutyunyan
Հայաստանի ազգային գրապալատը վերակառուցվում է

«Ի դեպ, հենց սրանում է երկու շենքերի հիմնական տարբերությունը։ Փակ շուկայի դեպքում ակտիվիստները պայքարում էին շենքի ներքին հարդարանքի պահպանման համար, իսկ գրապալատի ներսը ժամանակի ընթացքում քանդվել է։ Այսինքն` մենք դեմ չենք, որ ներսում վերանորոգում լինի, մենք դեմ ենք, որ նոր հարկ կառուցվի»,–պարզաբանեց Պետրոսյանը։

Ремонт в предоставленном помещении для гос.театра пантомимы
© Sputnik / Karine Harutyunyan
Հայաստանի ազգային գրապալատում շինարարական աշխատանքներ են կատարվում

Ակտիվիստների դիրքորոշմանն արձագանքել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նշելով, որ «կտրուկ քայլերն ու պոպուլիզմն այս հարցում անտեղի են»։ Նա առաջարկել է հանդիպում կազմակերպել դժգոհ քաղաքացիների հետ։

Լռության կեսդար. Երևանի մնջախաղի թատրոնը նոր շունչ է ստացել

Դեկտեմբերի 21–ին ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարն առաջարկել էր դադարեցնել շինարարական աշխատանքներն ու նոր նախագիծ կազմելու մրցույթ հայտարարել։ Նախարարությունը հավանություն էր տվել մրցույթ անցկացնելու գաղափարին, բայց շինարակական աշխատանքները մինչ այժմ շարունակվում են։

«Բոլորս արդեն հոգնել ենք փողոցում ակցիաներ անցկացնելուց, մի խնդրից մյուսին անցնելուց։ Մենք նախարարությանն առաջարկել ենք մասնագետներից կազմված հանձնաժողով ձևավորել, որի հետ կարելի կլինի քննարկել այդ հարցերը։ Չարժե համազգային հանրաքվեներ կազմակերպել նման հարցերով, սակայն հաճախ պաշտոնյաներն իրենց գրասենյակներում կայացնում են որոշումներ, որոնք իրականության հետ քիչ կապ ունեն», – ասաց «Փրկենք տպարանի շենքը» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակներից Իզաբելլա Սարգսյանը։

Ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվեց, պլանը փոխվեց. Մնջախաղի թատրոնի շենքի հարցը ձգձգվում է

Ակտիվիստներից ու հանրությունից բացի, կա նաև «հակամարտության» երրորդ կողմը` Երևանի մնջախաղի թատրոնը։ Դեկտեմբերի 19–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշել էր, որ նրանք 36 տարի պայքարում էին թատրոնի համար տարածք ստանալու համար, ու հիմա, երբ խնդիրը վերջնապես լուծվել է, նրանք պաշտպանելու են այդ շուկայում աշխատելու` իրենց իրավունքը։

Художественный руководитель гос.театра пантомимы Жирайр Дадасян в предоставленном театру помещении (12 декабря 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը

Ազգային գրատան շենքը կառուցվել է 1935 թվականին ճարտարապետներ Միքայել Մազմանյանի ու Հովհաննես Մարգարյանի նախագծով։ Շենքը մի քանի սեփականատեր ունի։ Բացի այդ, շենքի տարածքները վարձակալության են տրվում տարբեր ընկերությունների։

Ըստ թեմայի

Լռության կեսդար. Երևանի մնջախաղի թատրոնը նոր շունչ է ստացել
Դադասյան. «Տանիք չունենալով՝ մենք կարողացել ենք անել մնջախաղի միջազգային փառատոն»
Եթե Մնջախաղի թատրոնը դուրս գա պետական հոգածությունից, նույն օրը կփակվի. Դադասյան
Հին տաշտակի առաջ. ՊՆ–ն հրաժարվեց Մոսկովյան 5–ի տարածքը տրամադրել Մնջախաղի թատրոնին
թեգերը:
ակտիվիստ, Բողոքի ակցիա, ստորագրահավաք, Հայաստանի ազգային գրապալատ, շինարարություն, շենք, Թատրոն, մնջախաղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ