06:51 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)
108 0 0

Հասակակցին սպանած 17–ամյա տղայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Արարատում 17–ամյա տղային սպանողը հայտնաբերվել է. պարզվում է` նա էլ է 17 տարեկան: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 18.10-ին ոստիկանությունը «Մասիս» ԲԿ-ից ահազանգ էր ստացել, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 17–ամյա մի տղա։ Նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:

«Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քրգործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Երևանում վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մահացել է. նա Հնդկաստանի քաղաքացի էր

Առգրավվել են սպանված տղայի հագին եղած հագուստները, որոնց զննմամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝ աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)

Ըստ թեմայի

«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան
Ծառայողական քննություն կարվի «Հոկտեմբերի 27»–ի գործով դատավորի մոտ փամփուշտ գտնելու դեպքով
Դատարանը թույլատրել է «Դոն Պիպոյին» դուրս գալ Հայաստանից
թեգերը:
Սպանություն, Ձերբակալում, Երիտասարդ, ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ