19:50 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Վարկի ձևակերպման ժամանակ տներն ու հողը շատ էժան են գնահատում, այդ պատճառով գյուղացիների համար ավելի դժվար է գրավով վարկ վերցնելը։ Կառավարությունը քննարկում է նրանց համար վարկային երաշխիքների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսական վարկերին աջակցելու նոր միջոցներ է մշակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի` գյուղատնտեսության գծով տեղակալ Արտակ Քամալյանը։

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար ավելի դժվար է իրենց վարկի համար գրավ գտնելը, քանի որ նրանց տներն ու հողատարածքները շատ ավելի էժան են գնահատվում։

«Նրանք մեղավոր չեն, որ սահմանին մոտ են ապրում։ Այդ պատճառով նրանց աջակցության այնպիսի միջոց կառաջարկենք, որ վարկերի օգնությամբ կատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները»,–ասաց նա։

Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ

Նախարարությունը շարունակում է իրականացնել նաև վարկերի (և՛ գյուղացիների, և՛ վերամշակող ձեռնարկությունների) սուբսիդավորմամբ գործող ծրագրերը։ Այս տարվա ընթացքում գյուղատնտեսական լիզինգի ու վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվել է մոտ 70%–ով ավելի շատ մարդ, քան նախորդ տարի։ Ծրագրով սուբսիդավորվում են 3–ից 15 միլիոն դրամի գյուղատնտեսական կարիքների համար տրամադրվող վարկերը։ 14% տոկոսադրույքից սուբսիդավորվում է 9%–ը, այսինքն` գյուղացուն մնում է վճարել 5%–ը։ Իսկ լիզինգի ծրագրով գյուղատնտեսները վճարում են 9%–ից 2%–ը (մնացածը պետության սուբսիդիան է)։

«Դա ցույց է տալիս, որ վարկերն օգնում են գյուղացիներին տնտեսություն վարել»,–ասաց Քամալյանը։

Նշենք` Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` 2019 թվականին (հասանելի վերջին տվյալներն են) Հայաստանի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 154 միլիարդ դրամ։ Դա մոտավորապես նախորդ տարվա տվյալների չափ է` 159 միլիարդ դրամ։

Ըստ թեմայի

Սահմանամերձ բնակավայրեր, նպաստներ և այլն. Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ կգումարի
«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ». վարչապետը սահմանամերձ գյուղերից մեկում է
ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել
Հովսեփյան. «Սահմանամերձ գյուղում գրադարան բացելով` կրճատում ենք գյուղից գնալու շանսերը»
Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները
Սահմանամերձ բնակավայրերում նոր ապաստարաններ են կառուցվելու. նախարար
թեգերը:
գրավ, Կենտրոնական բանկ (ԿԲ), սահմանամերձ գյուղեր, Սահման, վարկ, Գյուղ, գյուղացի

Գլխավոր թեմաներ