00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

105 օր` հացադուլի մեջ. Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրում կալանավորի կնոջից

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է սեպտեմբերից հացադուլի մեջ գտնվող կալանավորին և դիմել Քրեակատարողական ծառայությանը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Կալանավոր Վահե Մելոյանը, որը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ: Ես և իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց, հանդիպել Վահեին: Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև նա գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին»,–գրել է պատգամավորը։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով

Զոհրաբյանի խոսքով` կալանավորը չի ընդունել իրենց` հացադուլը դադարեցնելու մասին հորդորները։ ԱԺ պատգամավորն իր գրառմամբ դիմել է Քրեակատարողական ծառայությանը` ասելով, որ, ճիշտ է, հարկադիր կերակրում չեն կիրառում, սակայն կան այլ միջամտություններ, որոնք պետք է անհապաղ արվեն:

Ըստ Զոհրաբյանի` վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:

«Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ այս տարի մայիսին Վահե Մելոյանը կրկին հացադուլ էր արել, սակայն հունիսի 19–ին դուրս էր եկել հացադուլից: Հացադուլում գտնվելու ընթացքում նրան այցելել էին դատախազությունից, ինչպես նաև Մելոյանին վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը:

Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175 հոդվածով՝ավազակային հարձակման հատկանիշներով։

Ո՞վ է մեղավոր Մհեր Եղիազարյանի մահվան համար. Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ է ներկայացրել

Իսկ ինչ վերաբերում է Մհեր Եղիազարյանին, ում, անունն իր գրառման մեջ նշում է Զոհրաբյանը, ապա  կալանավորը 2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ էր իրականացրել և հունվարի 26-ին հանկարծամահ էր եղել հիվանդասենյակում: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ըստ փորձաքննության արդյունքների` նա մահացել է ինֆարկտից:

Լրահոս
0