15:26 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
233 0 0

Եթե նպաստառու անձը պետության առաջարկած աշխատանքներից երկու անգամ հրաժարվի, այլևս նպաստ չի ստանա։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամն աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամիս դեռ կշարունակի նպաստ ստանալ։ Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

«Պետությունը նպաստ ստացող ընտանիքների` աշխատունակ անդամներին աշխատանքներ կառաջարկի, և աշխատանքի ընդունվելուց հետո դեռ 6 ամիս նրանց նպաստ կտրամադրվի։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2020–ի ապրիլի 1–ից»,– նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա հայտնեց նաև, որ եթե նպաստառու անձը պետության առաջարկած աշխատանքներից երկու անգամ հրաժարվի, այլևս նպաստ չի ստանա։

Բաթոյանի խոսքով` այսուհետ նպաստ ստանալ–չստանալու հարցը որոշելու ժամանակ հաշվի կառնվի նաև վարկային պատմությունը, այսինքն` եթե անձն ամսական 100 հազար դրամ վարկ մարի, ապա նա չպետք է ընդգրկվի նպաստառուների ցուցակում։

Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

Հիշեցնենք, որ 2019–ին նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 26 799 է, իսկ երեխա ունեցող ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը` 73 101: 2019 թվականի համար 37,7 մլրդ դրամի նպաստ է նախատեսվել:

Պարսյան. «Սոցիալական նպաստների համակարգը չի խրախուսում աշխատանքը»

Ըստ թեմայի

Կովեր, խոզեր ու հավեր` 1000 աղքատ ընտանիքի. մեկնարկեց կառավարության նոր ծրագիրը
Ի՞նչ է արվել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում. Բաթոյանն ամփոփել է տարին. տեսանյութ
Գործ կա, աշխատո՞ղ չկա. 4000 աշխատատեղ թափուր է մնում
թեգերը:
Զարուհի Բաթոյան, Նպաստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ