20:17 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
409 0 0

«Հոբելյանական»` Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին անակնկալ էր սպասվում։ Նրանք պատկերացում չունեին այն մասին, որ ակամա տոնակատարության մասնակից են դառնալու։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք միլիոն ուղևոր է սպասարկվել։ «Հոբելյանական» չվերթը Մոսկվա-Երևան ուղղությամբ է եղել։ Այդ չվերթից օգտվող ուղևորներին անակնկալ էր սպասում՝ քաղցրավենիք, լավ գինի ու հաճելի երաժշտություն։

Сотрудницы аэропорта Звартноц в ожидании пассажиров юбилейного рейса Ереван - Москва (30 декабря 2019). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
«Հոբելյանական» Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները

Ավելորդ է ասել, թե որքան էին հաճելիորեն զարմացել ուղևորները։ Նրանք իհարկե պատկերացում չունեին այն մասին, որ ակամա տոնակատարության մասնակից են դառնալու։

«Ազիմուտը» իրականացրել է Երևան–Սոչի առաջին չվերթը. կլինեն նաև նոր ուղղություններ

«Դեռ տարվա կեսին նախատեսել էինք, որ տարվա վերջին ուղևորների ռեկորդային թիվ ենք ունենալու։ Տոկոսային հարաբերակցությամբ այն 11%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Անցած տարի 2 միլիոն 693 հազար ուղևոր է սպասարկվել։ Իսկ ընդհանրապես վերջին չորս տարիների ընթացքում «Զվարթնոցի» սպասարկած ուղևորների թիվն աճել է 50%-ով», - լրագրողների հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Пассажир юбилейного рейса Ереван - Москва в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
«Հոբելյանական» չվերթի ուղևորները

Նրա խոսքով՝ այդ ցուցանիշի աճի միտումն ակնհայտ է, ինչը թույլ է տալիս հուսալ, որ եկող տարվա վերջին նոր ռեկորդ է սահմանվելու։

Հայաստանի երկնքում նոր ավիափոխադրող կհայտնվի՞

Ուղևորահոսքի աճը, նրա կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի պետհաստատությունները ակտիվացրել են Հայաստանի ճանաչողությանն ու զբոսաշրջային գրավչությանն ուղղված գործողությունները։ Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել՝ որքանով է ուղևորահոսքի ավելացմանը նպաստել Ռուսաստանից Վրաստան չվերթերի դադարեցումը։ Ինչպես հայտնի է, շատ ռուսաստանցիներ դրանից հետո նախընտրում էին Երևանով մեկնել Վրաստան։

Пресс-секретарь аэропорта Звартноц Сатеник Ованнисян во время встречи пассажиров юбилейного рейса Ереван - Москва (30 декабря 2019). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
Սաթենիկ Հովհաննիսյան

2019 թվականի վերջնական վիճակագրությունը կհրապարակվի հաջորդ տարի։ Մինչ տարեվերջ դեռ երկու օր կա, իսկ Ամանորի նախաշեմին ուղևորների թիվն էլ ավելի է աճում։ 

Самолет юбилейного рейса Ереван - Москва в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван
© Sputnik / Aram Nersesyan ,
«Հոբելյանական» Մոսկվա-Երևան չվերթը

Ըստ թեմայի

Կապան-Երևան չվերթ. Հայաստանում շուտով նոր օդանավակայան կգործարկվի. տեսանյութ
Ավելի քան 19 ժամ օդում․ Qantas-ի ինքնաթիռը ռեկորդային չվերթ է իրականացրել
«Արմենիա» ավիաընկերությունն Անապա–Երևան ուղիղ չվերթ կգործարկի
թեգերը:
չվերթ, Երևան-Մոսկվա, ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

Գլխավոր թեմաներ