17:33 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ առաջիկա տարիներին նախատեսում են վերելակների փոխարինման ամբողջական ծրագիրը կյանքի կոչել, որը թույլ կտա մայրաքաղաքի շուրջ 3500 վերելակները նորով փոխարինել։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի 10-ը վարչական շրջաններում 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սա վերելակների թարմացման մեր մեծ խնդրի մի փոքր մասի լուծումն է՝ փորձնական ծրագրով:
2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 մաշված վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում»,- գրել է նա:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է կազմել: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով:

«Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի հաստատած մի շարք այլ չափորոշիչներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում:

Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության

2020-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020թ. բյուջեով:

Նշենք, որ հունիսի 26–ին Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ասել էր, որ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրում 2 նոր` եվրոպական չափանիշների համապատասխան վերելակներ կգործարկեն։

Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ` մայիսի 10–ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ իրենք կփոխարինեն վերելակը, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն։ Նման մոտեցումը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել։

Ըստ թեմայի

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 20 վերելակ ձեռք բերել. կարևոր ծրագիր է գործարկվել
Երևանյան շենքերի վերելակները բնակիչների հաշվին կփոխեն. իշխանությունը նոր բանաձև է մշակել
Վերելակի պոկվելու հետևանքով 59-ամյա տղամարդը ևս մահացել է
Միջադեպ Պետերբուրգում. երկու հայ ընկել են վերելակի հորանը
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության, վերելակ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ