00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

© Photo : provided by Jaklin SargsyanЖаклин Саркисян
Жаклин Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղեցիկը տեսնել կարելի է ցանկացած առարկայի մեջ, պետք է միայն վառ երևակայություն ու ճաշակ ունենալ: Գյումրեցի գեղանկարիչ Ժակլին Սարգսյանը առաջարկում է տանտիկիններին ամանորյա զարդարանքի իր տարբերակները:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Ոտք դնելով երիտասարդ արվեստագետ Ժակլին Սարգսյանի բնակարան՝ ասես հայտնվում ես հեքիաթում. տանը տիրող գունային երանգները թերապիայի ազդեցություն են թողնում: Այստեղ ամեն իր ու առարկա նորովի է ներկայացված՝ դեռ անցած տարվանից մնացած եղևնու ցողունը, որը Ժակլինի շնորհիվ նոր երանգ է ստացել  ու զարդարվել տարին խորհրդանշող առնետի «քիմքը շոյող» պանրիկներով, սեղանի սպասքն ու սեղանին դրված մանդարինով զարդարված փոքրիկ եղևնին: Տան յուրաքանչյուր անկյուն վկայում է՝ ամեն բան մտածված է:

© Photo : provided by Jaklin SargsyanԳյումրեցի Ժակլին Սարգսյանի բնակարանը
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Ժակլին Սարգսյանի բնակարանը

«Միշտ չէ, որ թանկ իրերն են գեղեցիկ։ Հետաքրքիր ու տարբերվող կարող են լինել նաև ամենաէժան նյութից պատրաստված ջահը կամ պահարանը։ Պետք չէ նետել ոչ մի մաշված ու  հին իր, նույնիսկ գդալ կամ դույլ։ Դրանց մեջ եթե սեր դնես ու մի քիչ էլ ճաշակ, հաստատ ինքնատիպ ու գեղեցիկ մի բան կստանաս»,-ասում է արվեստագետը ու ցույց տալիս հյուրասենյակի ջահը, որը պատրաստված է վառարանի խողովակներից:

© Photo : provided by Jaklin SargsyanԳյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Ամանորի խորհրդանիշ եղևնիները զարդարում են տան բոլոր սենյակները. ոչ մեկը մյուսին  չի կրկնում, յուրաքանչյուրն ընտրված ու զարդարված է տվյալ սենյակին համահունչ: 

© Photo : provided by Jaklin SargsyanԳյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

«Ցանկացած իր կարելի է օգտագործել տան զարդարանքի համար, եթե միտքդ աշխատում է, ցանկացած իր հնարավոր է տոնի մասնիկ դարձնել՝ սովորական ճյուղից սկսած, փայտի կտորներից, մրգից ու կոնֆետից վերջացրած, ոչինչ չենք թափում»,- նշում է Ժակլինը:

© Photo : provided by Jaklin SargsyanԳյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Ժակլինը Հայաստանի հնագույն՝ «Մերկուրովի անվան  նկարչական դպրոցի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, և նորը բացհայտելու ու գեղեցիկն ամեն ինչի մեջ տեսնելու սերը կին-արվեստագետը փորձում է նաև սաների մեջ սերմանել: Դռան փականի վերածված գդալ, կպչուն ժապավենով պատրաստված տոնածառ կամ մեքենայի անիվներով պատրաստված ձնեմարդ՝ նկարչական դպրոցի ամանորյա զարդարանքը ևս տարբերվող  է:

«Մենք մարդու հա՛մ դուրսը կտեսնինք, հա՛մ ներսը». ինչպես են գյումրեցիները մականուն կնքում

«Սրանով սաներին ուզում եմ փոխանցել, որ ամենանվազագույն  բաներով կարելի է հետաքրքիր ու ժամանակակից զարդարանք ստեղծել»,- նշում է դիզայները:

Բնավորությամբ մեղմ կինն իր ոլորտում ավելի նպատակասլաց է, սիրում  է խորհուրդներ լսել, բայց արվեստի ու դիզայնի մեջ սիրում է իր խոսքն առաջ տանել:

«Կյանքում ուրիշ մարդ եմ, իսկ նկարչության ու դիզայնի մեջ դժվարությամբ եմ փոխում կարծիքս»,- անկեղծանում է նա:

© Photo : provided by Jaklin SargsyanԳյումրեցի Ժակլին Սարգսյանի բնակարանը
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Ժակլին Սարգսյանի բնակարանը

Ժակլինը խորհուրդ է տալիս չկրկնվելու համար ամեն տարի Ամանորին նորովի պատրաստվել: Կին արվեստագետի տարբերվող ճաշակը զգացվում է ինչպես գեղանկարչության ու եկեղեցիների նկարազարդումների, այնպես էլ դիզայնի մեջ: Խոստովանում է՝ եթե նկարելու ձիրքը Աստծո շնորհն է, ապա ճաշակը փոխանցվել է ծնողներից, հատկապես` մայրիկից, Ժակլինի առաջին խորհրդատուն մայրիկն է, իսկ «քննադատը»՝ որդին՝ Սերգեյը: Ի դեպ, եթե դուստրը՝ Միշելը, միշտ պայքարել է հասարակությունից չառանձնանալու համար, Սերգեյի դեպքում հակառակն է:

Տնակից՝ տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն

«Միշելը միշտ պայքարում է սովորական եղևնի ունենալու համար, իսկ Սերգեյի համար հետաքրքրությունը ինքնատիպության մեջ է»:

© Photo : provided by Jaklin SargsyanԳյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Ժակլին Սարգսյանը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

 Պայքարող ու հաստատուն ձեռագրով արվեստագետը հավասարապես «բաշխել» է իրեն սիրած զբաղմունքի, գեղանկարչության ու դիզայնի միջև՝ չմոռանալով իր «ես»-ից բաժին հանել նաև նկարչական դպրոցին: Ժակլինն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում ու Շուշիում, բայց ամենամեծ ցանկությունը հաջորդ տարի անհատական ցուցադրությամբ հայրենի Գյումրիում  ներկայանալն է:

Լրահոս
0