17:08 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (71)
264 0 0

Ընդունված է համարել, որ Ամանորի գիշերը տեսած երազները հատուկ իմաստ ունեն և իրականանում են։ Դրանք կարող են լինել խորհրդանշական, կարող են նաև իրական լինել։ Ինչն է խոստանում հաջողություն, իսկ ինչը՝ անհաջողություն, կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Sputnik Արմենիա, Լիլիթ Հարությունյան

Հազարավոր մարդիկ տարեմուտին երազանք են պահում և սպասում դրանց իրականացմանը գալիք տարում։ Սակայն կան այնպիսիները, որոնք այդ շրջանում մեծ ուշադրություն են դարձնում իրենց երազներին. չէ՞ որ ընդունված է համարել, որ «տոնական» երազներն իրականանում են։

Իհարկե, երազում տեսած ամեն ինչին չէ, որ պետք է մեծ նշանակություն տալ, սակայն որոշ բաներ ամեն դեպքում հաշվի առել պետք է։ Հատկապես Ամանորի գիշերը։

Ընդ որում, ըստ երազահանների` շատ կարևոր է հուզական վիճակը, որում մարդը գտնվում է երազից հետո, եթե նույնիսկ տեսած իրադարձությունները չի կարողանում հիշել։ Այսպես. եթե տեսածից հետո տհաճ զգացողություն է մնում, ապա տարեմուտը, ամենայն հավանականությամբ, տաղտկալի կլինի։ Եթե արթնանալուց հետո բարձր տրամադրություն եք ունենում և էներգիա զգում, ապա դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի։

Դրականի մասին

Ձեզ տեսել եք երազում պարելի՞ս։ Հիանալի է, քանի որ նման երազը նշանակում է, որ գալիք տարում ձեզ մեծ հաջողություն է սպասում։

Ֆինանսական եկամուտ և բարեկեցություն է խոստանում երազը, որում դուք ձեզ քնած եք տեսել։ Չտխրեք, եթե ձեզ տեսնեք կեղտի մեջ, սոված կամ չսափրված։ Դա էլ նշանակում է, որ գործերը բարեհաջող կլինեն։

Մեծ եկամուտները երկար սպասեցնել չեն տա նաև այն դեպքում, եթե երազում շահել եք վիճակախաղում։

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Երազներ մեկնաբանողների կարծիքով` մի շարք առարկաներ և կերպարներ կան, որոնք բարեհաջող հարաբերություններ և հաջող գործեր են խոստանում, կամ քաջառողջություն նշանակում։ Դրանք են մաքուր ջուրը, աղբյուրը, շատրվանը, կանաչ գույնը, խնձորը և ցանկացած այլ թարմ միրգ, արևի լույսը, գեղեցիկ բնապատկերները, հացը․․․ Ի դեպ, եթե երազում ձեզ ինչ-որ մեկը հաց է տվել, ձեզ հաջողություն և հարստություն է սպասում, իսկ երազում հայտնված մարդը կօգնի այդ հարցում։

Էլեգանտ և թանկարժեք կոշիկը հաջողություն, աշխատանքում վերելք և նույնիսկ երջանիկ ամուսնություն է կանխագուշակում։

Ծովն անսահման հնարավորություններ է խորհրդանշում։ Իսկ նավով ճանապարհորդությունը կյանքի նոր փուլ է նշանակում, ինչպես նաև այն, որ ձեր պլանների իրագործման համար շատ ուժ և եռանդ կունենաք։ Որքան հանդարտ է նավի ընթացքը, այդքան երազն ավելի լավ հեռանկարներ է խոստանում։

Վատ կանխագուշակումների մասին

Ամանորյա գիշերվա մղձավանջային երազները (եթե իհարկե դա պայմանավորված չէ գերհագեցած ստամոքսով կամ ալկոհոլի չարաշահմամբ) կհայտնեն այն մասին, որ անհապաղ պետք է վերլուծել սեփական գործողությունները և որոշակի առումով փոխել կյանքը։ Հավանաբար, ձեզ մտահոգում են սիրային խնդիրները, չսիրած աշխատանքը, շրջապատը կամ բնակության վայրը։

Պետք է զգուշանալ, եթե երազում ձմեռ կամ ամառ եք տեսել։ Դա կարող է առողջական խնդիրներ և անհաջողություններ խոստանալ։ Սառույցներ կրծելն ու սառը ջուր խմելը հիվանդություն են նշանակում։ Սառույցն ընդհանրապես նշանակում է, որ չարակամները կփորձեն վնասել ձեզ։

Երևան, Սիդնեյ, Մոսկվա. ինչպես են տոնել Նոր տարին աշխարհի տարբեր քաղաքներում. լուսանկարներ

Եթե երազում դուք վիճում եք հարազատ մարդու հետ, նշանակում է, որ մտերիմներից ինչ-որ մեկը նեղսրտած է ձեզնից։ Այդ դեպքում անհրաժեշտ է ներողություն խնդրել նրանից, ում տեսել եք երազում։

Փոփոխությունների մասին

Իրական կյանքի հետ որևէ կապ չունեցող երազը կարող է անսպասելի իրադարձություն կանխագուշակել, որն արմատապես կփոխի ձեր կյանքը։

Կյանքում պատրաստվեք փոփոխությունների, եթե երազում ձեզ տեսել եք կոշիկ փոխելիս։ Կամուրջները ևս կարևոր փոփոխությունների մասին են խոսում։ Իսկ հղիությունն ու երեխայի ծնունդը երազում՝ նոր գաղափարներ և նախագծեր են կանխագուշակում։

Իրադարձությունների փոփոխման մասին են վկայում նաև թռչող թռչունները, վազող ձիերը, երկնքում շարժվող ամպերի քուլաները, ինչպես նաև գետը կամ հոսող ջուրը։ Ընդ որում փոփոխությունների արագությունն ու մասշտաբները կախված են երեզում տեսած պատկերի ընթացքի արագությունից։

Սիրո մասին

Հակառակ սեռի անծանոթ մարդու երազում տեսնելը նշանակում է, որ առաջիկայում սեր կգտնեք կամ նոր ընկեր ձեռք կբերեք։

Եթե օրը ցերեկով համբուրվում եք ձեր երկրորդ կեսի հետ, դա նշանակում է, որ ձեզ ամուր ամուսնություն է սպասում։ Իսկ գիշերը համբուրվելը կպատմի այն մասին, որ ձեզ կքննադատեն հարազատ մարդիկ։

Տնակից՝ տուն. գյումրեցի 2 ընտանիք փազլի շնորհիվ Նոր տարին նոր բնակարանում կդիմավորեն

Լավ և ներդաշնակ հարաբերությունների մասին է վկայում այն հոգատարությունը, որը ցուցաբերում է սիրած էակը։ Զուգընկերոջ կողմից անտարբերությունը կստիպի մտածել ձեր հարաբերությունների մասին։

Պատրաստվեք մտերիմ մարդուց բաժանվելուն, եթե երազում կտրում եք ձեր մազերը։ Եթե երազում տեսել եք, որ ներկել եք ձեր մազերը՝ փոխելով գույնը, կյանքում կարող է նոր սեր հայտնվել։

թեմա:
Նոր տարի (71)

Ըստ թեմայի

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ
Ամանորի նախաշեմին Անաստասիա Զավորոտնյուկը դիմել է իր երկրպագուներին
«Բլինչիկ» ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում նշել Ամանորը
Ուրախ Ամանոր սահմանում կամ տեր Մարկոս քահանայի ալտրուիզմի ջերմությունը
թեգերը:
սեր, Երազանք, Ամանոր

Գլխավոր թեմաներ