00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոն` ոչ բոլորի համար. որ երկրները չեն մասնակցում ամանորյա խրախճանքին և ինչու

© Sputnik / Andranik GhazaryanПрогуливающий по площади Республики турист
Прогуливающий по площади Республики турист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ բոլոր երկրներում են Ամանորը տոնում հունվարի 1-ին` այն համարելով սովորական օր։ Իսկ, օրինակ, Սաուդիան Արաբիայում հունվարի 1–ը ոչ միայն չեն նշում, այլև այդ օրը տոնելն արգելված է օրենքով։

Սաուդյան Արաբիա

Ամենապահպանողական մահմեդական այս երկրում հունվարի 1-ին ամանորյա տոնակատարությունների անցկացումն օրենքով արգելված է 2013 թ.–ից։ Այս տարի առաջին անգամ Սաուդիան Արաբիայում ծրագրված էր շքեղ հրավառությամբ նշել հունվարի 1-ը։ Թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը նպատակ ունի երկրի համար նոր «զբոսաշրջային կերպար» մշակել։ Սակայն ընդամենն օրեր առաջ իշխանություններն արգելեցին տոնակատարությունների անցկացումը` դրանք համարելով «ոչ լիցենզավորված»։
Սաուդիան Արաբիայում տոները նշում են իսլամական օրացույցով` Հիջրայով։ 

Ամանորի գիշերվա երազները «շարքային» չեն լինում․ ինչից է պետք զգուշանալ և ինչից` ուրախանալ

Նոր 1442 թվականը, Հիջրայի համաձայն` կլինի Մուհարամ սրբազան ամսվա առաջին օրը։ Ամեն տարի այն տարբեր է լինում։ 2020 թվականին իսլամական Նոր տարին կնշվի օգոստոսի 20-ին, 2021–ին`օգոստոսի 10-ին։ Այս օրը Սաուդիան Արաբիայում հատուկ ձևով չի նշվում։ Այդ օրը մարդկանց հիշեցնում է այն մասին, որ նրանք որքան հնարավոր է` շատ բարի գործեր պետք է անեն։ Մուհարամի առաջին օրն ու ամբողջ ամիսը հավատավոր մահմեդականներն անցկացնում են աղոթքներով։

Фольк-фестиваль в Лори - Sputnik Արմենիա
Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Իսրայել

Իսրայելում հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է, եթե, իհարկե, նոր տարվա առաջին օրը չի համընկնում շաբաթ օրվա հետ, որը հրեաների համար սուրբ օր է: Իրենց Նոր տարին` Ռոշ հա Շանան, իսրայելցիները տոնում են աշնանը` սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Այն նշվում է Տիշրեյ ամսվա առաջին օրն ու տևում է 2 օր։ Օրինակ, 2020 թվականին այն կնշվի սեպտեմբերի 18-20–ը, իսկ 2021թ.–ին`սեպտեմբերի 6-8–ը։ Այս տոնն Իսրայելում կապված է բազմաթիվ ավանդույթների, ծեսերի և արարողությունների հետ։ Հրեաները հավատում են, որ սա ոչ միայն Նոր տարի է, այլև «դատի» օր է։ Աշխարհի ծննդյան օրն Աստված նաև «դատում է» աշխարհը։ Հետևաբար, հավատավոր հրեան պետք է վերհիշի ամբողջ տարվա ընթացքում իր գործած մեղքերը, չար արարքներն ու անկեղծորեն զղջա դրանց համար։

Տարբեր տարիների ամանորյա ֆիլմերի տոնական սեղանը. հայկական կոնյակը ճանաչվել է ամենաթանկը

Իրան

Հունվարի 1-ը բոլորովին էլ տոնական օր չէ նաև Իրանում։ Երկիրն ապրում է սեփական օրացույցով։ Իրանական օրացույցը կամ արևային Հիջրան աստղագիտական արեգակնային օրացույց է, որը մշակվել է Օմար Խայամի մասնակցությամբ և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ ճշգրտվել է։ Նոր տարին Իրանում ըստ օրացույցի` տոնում են գարնան առաջին օրը, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մարտի 21-ի` գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Նոր տարվա տոնն Իրանում կոչվում է Նովրուզ (կամ Նորուզ), իսկ գարնանային առաջին ամիսը` Ֆավարդին։

Հնդկաստան

Радостные дети и родители у рождественской елки в Ереванском зоопарке во время праздничного мероприятия - Sputnik Արմենիա
Երեխա բեղմնավորելու ամենահարմար ժամանակը Ամանորն է. ինչո՞ւ

Բազմամշակութային Հնդկաստանում այնքան տոներ կան, որ եթե ստիպված լինեին ամեն ինչ նշել, ժամանակ չէր լինի աշխատելու։ Այդ պատճառով էլ որոշները դարձել են «ընտրության տոներ»։ Այս օրերին բոլոր հաստատությունները և գրասենյակները աշխատում են։
Հնդկաստանի տարածքն այնքան մեծ է, իսկ շրջաններն իրենց մշակույթով ու ավանդույթներով այնքան տարբեր, որ ընդհանուր առմամբ` Հնդկաստանում Ամանորը տարվա մեջ մի քանի անգամ են նշում։ Մի տեղ Նոր տարին նշում են հունվարի մեկին, մի տեղ՝ մարտին, մյուս տեղում՝ ապրիլին, երկրի այլ կողմերում էլ` աշնան կամ ամռան ամիսներին։
Ֆանտաստիկ լուծումներ գլոբալ խնդիրներին. ինչպես են Ամանորը տոնելու ԱԺ կին պատգամավորները

Տարեմուտին ընդունված է միմյանց քաղցրեղեն, ընկուզեղեն, մրգեր նվիրել։ Տոնածառի դերում մանգոյի ծառն է, որը ևս զարդարում են տարբեր մրգերով, նույնիսկ բանջարեղենով։

Չինաստան

Չինաստանում Նոր տարին ամեն տարի տարբեր օր է նշվում` հունվարի 21-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում։ 2020 թվականին չինական Ամանորը հունվարի 25-ին է․ հենց այդ օրն է սկսվում Սպիտակ մետալիկ առնետի տարին։

Չինաստանում Ամանորը տարվա գլխավոր իրադարձությունն է և հրաշալի առիթ ամբողջ ընտանիքով սեղանի շուրջ հավաքվելու համար։ Նախօրոք չինացիները զարդարում են իրենց տները։ Ավանդաբար տոնակատարությունը տևում է 16 օր, բայց ոչ բոլոր օրերն են արձակուրդային։ Մեզ նման` չինացիներն էլ են հավատում, որ ինչպես Նոր տարին դիմավորես, այնպես էլ այն կանցկացնես։ Դրա համար էլ փորձում են տարին դիմավորել բարձր տրամադրությամբ և բարեմաղթանքներով։

Եթե հնում ընդունված էր միմյանց լավ առատ բերք ցանկանալ, ապա հիմա` ֆինանսական ապահովություն։

Անշուշտ, միայն այս 5 երկրներում չէ, որ Ամանորը դիմավորում են ոչ թե հունվարի 1-ին, այլ տարվա այլ ամսաթվերի։ Այդպես է նաև Պակիստանում, Շրի Լանկայում, Եմենում, Եթովպիայում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում, Մայալզիայում, Գամբիայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում և այլուր։

Լրահոս
0