15:47 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
301 0 0

Դերասան Հովհաննես Ազոյանը գրել է, որ պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվեն կիսագողական բարքեր տարածողները։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Ծեծի ենթարկված դերասան Հովհաննես Ազոյանն իրեն լավ է զգում, վիճակը նորմալ է. Ազոյանն այս մասին նա գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հայտնել էինք, որ դեկտեմբերի 3–ին «Դար 21» հեռուստաընկերության մոտ Հովհաննես Ազոյանը ծեծի էր ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից։

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է։ Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի»,–գրել է նա։

Ազոյանի խոսքով` հետհեղափոխական Հայաստանում կիսագողական բարքեր տարածող մշակույթն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում Ազոյանին ծեծողին բերման ենթարկելու համար։

Ըստ թեմայի

«Հարբած է, թե ճնշումն է թռել»․ համացանցը միակարծիք չէ լրագրողի պահվածքի հարցում. տեսանյութ
Դանակահարություն Երևանում. նախկին ամուսինը վնասել է 27–ամյա կնոջը
Ավտոպատահարներ, տուժածներ, նաև` զոհեր. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ամանորին
թեգերը:
Facebook, օրենքով գող, ՀՀ Ոստիկանություն, ծեծ, Հովհաննես Ազոյան

Գլխավոր թեմաներ