20:49 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Եթե ունեք գաղափար, որի իրագործումը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, և այլ ուղղություններով՝ նորարարական մշակումների միջոցով, ապա կարող եք մասնակցել ծրագրին»,- գրել է նա։

Նշվում է, որ գաղափարի իրագործման առաջնային փուլի համար կառավարությունը աջակցություն կտրամադրի։

Հայաստանի ճանապարհների անվտանգությունը կվստահեն սերբիական ընկերությանը

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. նախարար

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։

Գործունեության ընթացքում մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։

Ըստ թեմայի

Կխստացվեն պետությունից ֆինանսավորվող դրամաշնորհային նախագծերի պահանջները. Արա Խզմալյան
Հայաստանի գիտնականների համար սկսվում է փոքր հետազոտությունների նոր ծրագիր. Դավթյան
«Բարեգործություն»` փակ դռների հետևում. Նունե Եսայանից հետ վերցրած տարածքը դեռ չի բացվել
«ՆերՈւժ 2»–ը փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահանջված է մնում ամբողջ աշխարհում
թեգերը:
դրամաշնորհ, Հակոբ Արշակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ