05:13 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)
167101

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային ասաց, որ հանցագործը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Երևանում 16–ամյա աղջկան սպանած 27–ամյա երիտասարդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։ Կայքը գրում է, որ 27–ամյա Ռ. Ս.–ն հաշվառված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային ասաց, որ այս պահին նման տեղեկություններ չունի, լինելու դեպքում համապատասխան կարգով կիրազեկեն։ Նա հավելեց, որ անկախ այն հանգամանքից՝ հանցագործություն կատարած անձը ծառայում է ՊՆ-ում, թե մեկ այլ աշխատանք է կատարում, նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

Հիշեցնենք` երեկ` հունվարի 5–ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության խումբն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովայի պողոտայի 15-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում. խեղդամահ են արել 16–ամյա աղջկա. լուսանկարներ

16 ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված մի երիտասարդ, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Շահադիտական դրդում. Երևանում 16–ամյա աղջկա սպանության կասկածյալին մեղադրանք է առաջադրվել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)

Ըստ թեմայի

Հրազդանում երեխային խեղդամահ արած մորը մեղադրանք է առաջադրվել
Սարսափելի դեպք Լոռիում. կինը խեղդամահ է արել իր 7-ամյա դստերը
Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), աղջիկ, Երիտասարդ, Սպանություն, Երևան

Գլխավոր թեմաներ