15:44 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (188)
81111

Քիմ Քարդաշյանի հետևորդներից մեկը ծաղրանկար է հրապարակել, որում հայտնի հայերը միասին նշում են Սուրբ ծնունդը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայերին շնորհավորել է Սուրբ ծննդի կապակցությամբ։

«Happy Armenian Christmas»,- Twitter–ում գրել է նա:

​Քարդաշյանի հրապարակումը հետաքրքիր մեկնաբանությունների առիթ է դարձել։ Նրա հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հայերն ուղղափառ են։

Ի պատասխան Ara the Rat անունով օգտատերն իր հեղինակած ծաղրանկարն է հրապարակել, որում աշխարհահռչակ հայերը միասին Արարատ լեռան ստորոտում, մեկ սեղանի շուրջ նշում են Սուրբ ծնունդը։

«Երեխաների հետ զվարճանում ենք»․ Քարդաշյանը ներկայացրել է իր սիրելի սուրբծննդյան երգերը

Ծաղրանկարում հայտնի հայերի շարքում են 20-րդ դարի հայ կին դեսպան Զաբել Եսայանը, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանը, Կոմիտաս վարդապետը, Շառլ Ազնավուրը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, բժիշկ Ջեք Գևորգյանը, Քիմ Քարդաշյանն ու հենց հեղինակը` Ara the Rat–ը։

Доска для скейта Ara the Rat
© Photo : Ara the Rat
Ara the Rat–ի հեղինակած ծաղրանկարը

Քիմ Քարդաշյանի սելֆին ներառվել է Reuters–ի տարվա լավագույն լուսանկարների ցանկում

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (188)

Ըստ թեմայի

«Մերն ես». Քիմ Քարդաշյանը խմբագրել է լուսանկարը` գովազդելով հայկական հավելվածը
«Սովորական բիզնես չէ, դա երազանք է». Քարդաշյանը պատմեց Հայաստանի հետ կապված պլանների մասին
Քարդաշյան քույրերը «թիթիզանում են» հայկական հագուստով ու զարդերով. լուսանկարներ
թեգերը:
ծաղրանկար, Սուրբ ծնունդ, Քիմ Քարդաշյան, հայեր

Գլխավոր թեմաներ