00:01 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
602 0 0

Ուկրաինայի առաջին տիկինը հաճախ է իր հանդերձանքով հայտնվում սոցցանցային քննարկումների կիզակետում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենայի հանդերձանքը համացանցում ծաղրի առարկա է դարձել։ Այս մասին գրում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական մամուլը։

Երբ տղաները գալիս են հասարակաց տուն, տղամարդիկ հեռանում են. Զելենսկին պատասխանել է կատակին

Ելենան մեկնել է Օմանի Սուլթանություն, այցելել Ազգային թանգարան: Հատկապես քննարկվում են այն հողաթափերը, որոնք նա հագել է թանգարան այցելելիս։ Նա հողաթափերը համադրել է սպիտակ լայն փողքերով տաբատի և շատ երկար բլուզի հետ։ Նրա տեսքն արժանացել է նաև սոցցանցերի օգտատերերի քննադատություններին: Ուկրաինայի առաջին տիկնոջ լուսանկարը հրապարակվել է Օմանի Ազգային թանգարանի Instagram-յան էջում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от National Museum Oman (@nm_oman)

Ուկրաինացի օգտատերերն անմիջապես ուշադրություն են դարձրել Ելենայի «տարօրինակ» հանդերձանքին: Նրանք սկսել են տարածել լուսանկարը` առաջին տիկնոջ հանդերձանքը համարելով ամոթալի։

«Շտապ այս ոճային իկոնայի հանդերձանքը թողարկեք Vogue–ի նոր համարում», «սա խայտառակություն է», « շնորհակալություն հայտնենք, որ սրբիչով չէ»,- գրել են նրանք։

Սա առաջին դեպքը չէ, որ Ուկրաինայի հանրությունը ուշադրություն է դարձնում Զելենսկու կնոջ հանդերձանքին:

Ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկինը Նյու Յորքում կայացած պաշտոնական միջոցառման ժամանակ մերկ մարմնին բաճկոն էր հագել: Փորձագետները կարծում են, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ մարմինն ի ցույց դնելը վատ երևույթ է:

Ո՞վ է նա. Ուկրաինայի ապագա առաջին տիկինը` Ելենա Զելենսկայան, պատմել է իր և ամուսնու մասին

Ըստ թեմայի

Առաջին տիկնանց նոր թրենդը. ովքե՞ր են «սխալ» հագուստով ներկայացել ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովին
Սկանդալային տեսանյութ. Նեթանյահուի կինը գետնին է նետել ուկրաինական աղուհացը
«Թող ձեր ընտանիքներում հաճախակի լսվեն մանկան ճիչեր». Աննա Հակոբյանի շնորհավորանքը
թեգերը:
հագուստ, քննարկում, Ուկրաինա, Կին, Վլադիմիր Զելենսկի

Գլխավոր թեմաներ