02:05 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (72)
10610

Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս նոր օրենսդրական նախաձեռնությամբ` պայթուցիկների վաճառքի վրա արգելք դնելով:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի— Sputnik. Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից–հրավառություններից տուժած 95 անձ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պայթուցիկներից–հրավառություններից տուժածներից մեծ մասը` 58 տոկոսը, չափահաս են, 95 տուժածների 30 տոկոսը` 7-14 տարեկան, 12 տոկոսը` դեռահաս (15-17 տարեկան)։ Տուժածների 94 տոկոսն արական, իսկ 6 տոկոսն իգական սեռի են»,– գրել է նա։

Պայթուցիկներից–հրավառություններից տուժածների 78 տոկոսի դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, իսկ 19 տոկոսի դեպքում` գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի տարբեր վնասվածքներ)։ Բացի այդ, տուժածներից երկու տոկոսը ստորին վերջույթների, իսկ 1 տոկոսն էլ նստատեղի վնասվածք են ստացել:

Նիկողոսյանը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարությունը հանդես է գալիս նաև նոր օրենսդրական նախաձեռնությամբ` նման դեպքերը կանխելու համար: Մասնավորապես, նախարարությունը հանրային քննարկման է դրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից արգելել ճայթուկ վաճառելը։ Օրենքը խախտողը տուգանք կվճարի` սահմանված նվազագույն աշխատավարձի 250–ապատիկի չափով:

Բացի այդ, նախարարությունն առաջարկում է թույլատրել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա կատարվող հրավառությունները։ Ինչպես նաև դրանք կթույլատրվի այն դեպքում, երբ դա կանի հատուկ գիտելիքներ և հմտություն ունեցող անձը, որը կունենա համապատասխան որակավորում։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այսօր անդրադարձել էր Ամանորի գիշերը հրավառությունից տուժած մի երեխայի` 10-ամյա Տավրոս Մկրտչյանի դեպքին։ Ճայթուկը պայթել էր տղայի ձեռքում` զրկելով նրան ցուցամատից։

թեմա:
Նոր տարի (72)

Ըստ թեմայի

Զարհուրելի զվարճանք երեխաների համար, կամ ինչ հոտ ունի նախատոնական Գյումրին
«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ...». Արսեն Թորոսյան
Ճայթուկի պատճառով երեխան զրկվել է մատներից մեկից. ԲԿ–ի խոսնակը մանրամասներ է ներկայացրել
Ես երջանիկ եմ, որ միայն մատներս կորցրի
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, հրավառություն, ճայթուկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ