15:28 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
444 0 0

2019 թվականը հարուստ էր հարսանեկան արարողություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է անցած տարվա 5 ամենավառ հարսանիքները։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2019 թվականին հազարավոր հայուհիներ ամուսնության առաջարկ ընդունեցին, բայց միայն նրանցից մի քանիսին բախտ վիճակվեց իրենց հարսանեկան նկարներով հայտնվելու ամսագրերի, թերթերի ու կայքերի էջերին։ Sputnik Արմենիան պատմում է անցած տարվա ընթացքում աղմուկ հանած հարսանիքներից 5-ի մասին։

Հենրիխ Մխիթարյան և Բեթի Վարդանյան

Սա տարվա ամենասպասված պսակադրությունն էր։ Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ, «Ռոմա» իտալական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկար տարիներ գլխավորում էր Հայաստանի ամենանախանձելի փեսացուների ցանկը։ ԶԼՄ–ներն արդեն մտահոգվում էին` երբ է Մխիթարյանը վերջապես հրաժեշտ տալու իր ամուրի կյանքին։

Եվ վերջապես ԶԼՄ–ները տեսան այդ օրը։ Անցած տարվա գարնանը Մխիթարյանին նկատեցին Բեթի Վարդանյանի` գործարար, «Գրանդ Հոլդինգի» ղեկավար Միքայել Վարդանյանի դստեր հետ։ Իսկ հունիսին հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, տեղի ունեցավ նրանց պսակադրության արարողությունը։

Մխիթարյանը լուսանկար հրապարակեց ու գրեց. «Շնորհակալություն բոլորին ջերմ բարեմաղթանքների համար։ Դուք մեր օրն էլ ավելի գեղեցիկ դարձրիք»։

Посмотреть эту публикацию в Instagram

Thank you All for your warm wishes. You made our day even more special💙 #mkhitaryan #family

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Արմեն Գրիգորյան և Մանե Մինասյան

Իսկ սա Հայաստանի «ամենահեղափոխական» հարսանիքն էր։ 2018 թվականի հեղափոխության առաջադեմ գործիչներից մեկը 2019 թվականին ոչ միայն քաղաքական կարիերայով զբաղվեց, այլև դասավորեց անձնական կյանքը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու նրա հարսնացուն` Մանե Մինասյանը, պսակադրվեցին 2019 թվականի նոյեմբերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է», – հարսանեկան լուսանկարին կից գրեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Գրիգորյանի հարսնացուն Հայաստանի աուդիտորական պալատի մամուլի քարտուղար, 27-ամյա Մանե Մինասյանն է` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրը։

Գրիգորյանի հարսանիքին ներկա էին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով։

Ալբերտ Սուքիասյան և Անահիտ Ծառուկյան

Ամենաշքեղ հարսանիքը, իհարկե, հայտնի գործարարների զավակներինն էր։ 2019 թվականի սեպտեմբերին ամուսնացան գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին` Ալբերտ Սուքիասյանը, և «Մուլտի գրուպ» հոլդինգի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դուստրը` Անահիտ Ծառուկյանը։ Հարսանեկան արարողությունը կայացավ Աբովյանում` Ծառուկյանի կառուցած «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում, իսկ տոնախմբությունը շարունակվեց «Փարավոն» ռեստորանում, որը երկու ամիս փակ էր միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատճառով։ Տոնախմբությանը շուրջ 800 մարդ էր հրավիրված։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա էր այդ շքեղ հարսանիքին։ Տոնակատարությանը ելույթ ունեցան ոչ միայն հայկական, այլև ռուսական շոու բիզնեսի աստղերը։ Միայն հարսի զգեստի արժեքը մոտ 200-300 հազար դոլար էր։ Զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբն էր։

«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը: Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ, որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ: Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար», – Facebook–ում գրեց Խաչատուր Սուքիասյանը` հրապարակելով որդու և հարսի լուսանկարը։

Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան

Իսկ այս զույգի հարսանիքն ամենաանսպասելին էր։ Երգիչն ու հաղորդավարուհին մի քանի տարի շարունակ սիրահարված զույգի դեր էին խաղում հայտնի սիթքոմում` «Ֆուլ Հաուսում», բայց հանրությունը տեղյակ չէր, որ երիտասարդները որոշակի պահից դադարել էին սիրավեպ խաղալ և սիրավեպ էին սկսել իրական կյանքում։ Իրենց հարաբերությունների մասին բոլոր լուրերը նրանք ժխտում էին։

2019 թվականի նոյեմբերի 17-ին Միհրանը բեմում շնորհավորեց Արփիի ծննդյան տարեդարձը, մի մեծ ծաղկեփունջ նվիրեց նրան ու ամուսնության առաջարկ արեց։ Հավանաբար Արփիի համար այդ առաջարկը նույնքան անսպասելի էր, որքան դահլիճում ներկա հանդիսատեսի։

Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Էջմիածնի Շողակաթ եկեղեցում։

Молодожены Арпи Габриелян и Мигран Царукян
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

Գրիգ Գևորգյան և Սոնա Եսայան

Իսկ ահա այս հարսանիքը կարելի է անվանել ամենաուրախը։ Չէ՞ որ փեսան` Գրիգը, հումորիստ և շոումեն է, իսկ Սոնան` պարուհի։ Զույգի ամուսնական արարողությունը տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերին, իսկ նրանց հարսանեկան լուսանկարները բազմաթիվ հիացական մեկնաբանությունների արժանացան։ Կարծում ենք, որ Գրիգն ու Սոնան համատեղ կյանքի ընթացքում երբեք չեն ձանձրանա միմյանցից։

Հարսանեկան առաջին լուսանկարը Գրիգը հրապարակեց` լակոնիկ, բայց բազմաբովանդակ գրառմամբ. «Ինքը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Ինքը ♥️

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

Sputnik Արմենիան կհետևի նաև 2020 թվականի հարսանիքներին։ Հուսանք, որ դրանք կլինեն նույնքան վառ, որքան 2019-ի հարսանիքները։

Ըստ թեմայի

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ
Հայ երիտասարդների ամուսնության ժամանակ հարսը սկսել է ծիծաղել, երբ լսել է «հնազանդ» բառը
Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ
թեգերը:
հարսանիք, Միհրան Ծառուկյան, Արմեն Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ