19:34 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
163 0 0

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2020 թվականին Հայաստանում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարևոր փոփոխություններ են սպասում: Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Այս մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի հրապարակած հաղորդագրությունում։

«Հանրային սննդի ոլորտում նրանց գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով` օրենսգրքով սահմանված կարգով կատարելով նաև համապատասխան նվազեցումները»,– նշված է հաղորդագրության։

Եթե կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը չեն բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմաններին, սակայն նախընտրում են գործել շրջանառության հարկի համակարգում, պարտավոր են օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։

Հայտարարության մեջ պետք է նշեն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված որ պայմանին կամ պայմաններին չեն բավարարում։

Այս խմբի հարկ վճարողների դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով, և օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու են նաև համապատասխան նվազեցումները։ Իսկ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 20% դրույքաչափով։

Փաշինյանի գրառման հետքերով. ինչու չի խոսվում շահումով խաղերի ու առևտրի մասին

Պետք է ուշադիր լինեն հանրային սննդի ոլորտում գործող և շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին բավարարող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային տարվա ընթացքում որևէ պահից չեն բավարարի շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված որևէ պայմանի: Նրանք կարող են շարունակել մինչև տվյալ հարկային տարվա ավարտը համարվել շրջանառության հարկ վճարողներ, պարզապես պայմաններին չբավարարելու պահին հաջորդող 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնեն հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Պետք է նշել, թե հարկային տարվա ընթացքում որ պահից և որ պահանջին են դադարել բավարարել։

Հայաստանում պետք է ստեղծվեն 3 320 աշխատատեղ. ինչու է նախարարն ասում` «պետք է ստեղծվեն...»

Նման դեպքերում հայտարարությունը ներկայացնելուց հետո կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կշարունակեն գործել շրջանառության հարկի հարկման հատուկ համակարգում, և այդ օրվանից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կշարունակի հաշվարկվել 6% դրույքաչափով, մինչդեռ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը կհաշվարկվի միայն 20% դրույքաչափով։

Ըստ թեմայի

«Գազպրոմը» 2020 թ–ին կշարունակի Հայաստան գազ մատակարարել նախկին պայմաններով
«Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի...». Փաշինյանի կանխատեսումն իրական է դարձել
Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին
թեգերը:
հարկեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ