08:32 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
637 0 0

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է 2019թ–ին կատարած աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Զիփլայնը հայերեն ճախրուղին է։ Լեզվի կոմիտեում կայացած քննարկման ու առաջարկների քվեարկության արդյունքում ընդունվել է հենց այս տարբերակը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Նույն կերպ են ստեղծվել նաև արդեն լայն կիրառություն ստացած «հետարկել», «դիտահարթակ» և այլ տերմինները։

«Կա շահագրգռություն հայերենի բառապաշարը զարգացնելու ու օտար բառերի հայերեն տարբերակները տարածելու»,– ասաց Գյուրջինյանը։

Նրա խոսքով` հասարակության հետաքրքրությունը մաքուր հայերենի նկատմամբ վերջին շրջանում մեծացել է։ Այդ մասին է վկայում նաև 2019թ–ի ընթացքում լեզվի կոմիտեի հրապարակած 25 հորդորակների ընթերցումների թիվը։

Տարվա ընթացքում կոմիտեն նաև 98 նամակ է ուղարկել պետական ու մասնավոր տարբեր կազմակերպությունների, որոնց ցուցանակների, հայտարարությունների մեջ սխալներ են հայտնաբերվել։

Սխալը չուղղելու ավելի քան 2 տասնյակ դեպքերի նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ։

Հատկապես մեծ է կոմիտեի ուշադրությունը հանրային հեռուստատեսության ու ռադիոյի եթերի նկատմամբ։

Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում

«Այդպես մենք աջակցում ենք, որ հասարակությունը լավ հայերեն լսի կամ տեսնի։ Բայց մեզ հաճախ հանիրավի մեղադրում են` հաղորդավարը սխալ խոսեց, լեզվի կոմիտեն է մեղավոր, հեռուստաէկրանին սխալ կա, լեզվի կոմիտեն է մեղավոր»,– ասաց Գյուրջինյանը։

Լեզվի կոմիտեի նախագահը չթաքցրեց` մասնավոր ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների եթերային լեզվի որակից դժգոհ է։

«Լեզվի հետ աշխատանք են անում մարդիկ, որոնք  ներքին շահագրգռվածություն չունեն (պատրաստվածությունը մի կողմ)։ Նրանք պարզապես չեն կարևորում դա։ Սերիալներն ուղղակի անտանելի են այդ տեսանկյունից»,– նշեց նա։

Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել

Որպես օրինակ Դավիթ Գյուրջինյանը հիշեց նորօրյա սերիալներից մեկը, որի հերոսն, իր խոսքով`«ամեն 10 րոպեն մեկ ասում է` խոսա»։ Կոմիտեի նախագահը սերիալների հեղինակներին ու հեռուստաընկերություններին առաջարկում է սեփական արտադրանքին վերաբերվել ներքին գրաքննությամբ` վստահեցնելով, որ եթե սերիալի հերոսն ասեր «խոսիր», լսարանը չէր պակասի, լեզուն էլ կշահեր։ 

Ըստ թեմայի

«Ես հաճախ եմ հայկական ուժն» օգտագործում․ ինչպես է մոսկվացին զարմացրել Փաշինյանին
Հայկական հեռուստատեսությունում հայրենական կոնտենտի ծավալը պետք է մեծացնել. Հակոբյան
Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը
թեգերը:
հայերեն, սերիալ, Հայաստան

Գլխավոր թեմաներ