10:36 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
879 0 0

Միշան Հայաստանը ներկայացնում էր «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթում և զբաղեցրել է 9-րդ տեղը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ղարաբաղցի պատանի երգիչ Միշան (Միխայիլ Գրիգորյանը) Instagram–ում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել հայտնի արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Misha (@misha_voa)

Տաղանդավոր տղան հրապարակման տակ զվարճալի գրառում է արել. «Նրան ռուսական էստրադայի արքա են անվանում, իսկ ինձ` հաճախ ռուսական էստրադայի արքայազն։ Վերջերս Մոսկվայում էի երգում նույն բեմահարթակում, որտեղ էլ մենք ծանոթացանք»։

Տեսանյութում երևում է, ինչպես է Կիրկորովը զվարճանում փակ երեկույթի ժամանակ, այնուհետև գրկում իրեն մոտեցած Միշային։

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 651 հազար եվրո կվճարի լատվիական ABLV բանկին

Պատանի երգչի երկրպագուները գրառման տակ հիացական մեկնաբանություններ են թողել. «Միշա, լավագույնը կլինես, ես դա գիտեմ», «Դու շատ լուսավոր և բարի տղա ես», «Քայլիր կյանքով վստահ», «Հրեշտակդ քեզ կպաշտպանի», «Դու Ղարաբաղի արքայազն ես և դա ճշմարտություն է»։ «Միշա, դու իսկապես երաժշտության ու էստրադայի արքայազնը և արքան ես, քեզ բոլորը սիրում են», «Դու ավելի հզոր ես»,- գրել են օգտատերերը։

Կիրկորովի բնակարանը պարտքերի պատճառով աճուրդի կհանեն

Իսկ ինչ–որ մեկը նախազգուշացրել է տղային. «Նրա նման մի՛ եղիր, Միշենկա»։ Միևնույն ժամանակ բաժանորդներից մեկը նկատել է` «Արյունը ջուր չի դառնա», հավանաբար, ակնարկելով  Ֆիլիպ Կիրկորովի հայկական արմատների մասին։

Հիշեցնենք, որ Միշան Հայաստանը ներկայացնում էր «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթում, որտեղ զբաղեցրել է 9-րդ տեղը։

Ըստ թեմայի

Շամպայնի խցան և բանաստեղծություն. Վալերիան առոգանության վարժություն է ցուցադրել. տեսանյութ
«Աչքերը` հաղարջի հատիկ». Ստոցկայան ցույց է տվել իր և հայ ամուսնու երեխաների լուսանկարը
«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան
Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»
թեգերը:
տեսանյութ, երգիչ, Ֆիլիպ Կիրկորով, Միշա Գրիգորյան

Գլխավոր թեմաներ