02:58 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
297 0 0

«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի ֆինանսավորումը 6 ամիս է` դադարեցված է։ Այն ֆինանսավորվում էր բարեգործական միջոցներով. այժմ բարերարը հրաժարվել է գումար հատկացնել, ինչի հետևանքով կենտրոնը 20 մլն դրամի պարտք է կուտակել: Նախարարությունից առաջարկում են կառույցը լուծարել:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը լուծարվում է։ Այս մասին հունվարի 10-ին հայտնեցին շահագրգիռ կողմերի հետ հանդիպման եկած Մայր Աթոռի, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները։

Директор Социального офиса Первопрестольного Святого Эчмиадзина иерей Маркос Мангасарян в доме-интернате Трчунян Тун (10 января 2020).
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մայր Աթոռի, ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն այցելել են Գյումրու «Թռչունյան տուն»

Խնամքի կենտրոնում գտնվող երեխաների համար նախարարությունը 2 տարբերակ է առաջարկում. այն երեխաները, որոնք կենտրոնում են հայտնվել սոցիալական պատճառներով, պետական աջակցություն կստանան, իսկ նրանք, ովքեր գնալու տեղ չունեն կամ ընտանիքներում ապրելը երեխաների համար վտանգավոր է, կտեղափոխվեն Գյումրու թիվ 2 խնամքի կենտրոն, որը կգործի մինչև 2020 թ-ի հուլիս։

Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում գտնված նորածինների մայրը հայտնաբերվել է

«Խնամքի կենտրոնի ֆինանսավորման որևէ տարբերակ չկա: Այսօրվա հանդիպման նպատակը ծնողներին լսելն էր, նաև նրանց բացատրելը, որ մեր պետությունը երեխաներին ընտանիք վերադարձնելու հստակ ռազմավարություն է մշակել»,- նշեց Մայր Աթոռի Սոցիալական գրասենյակի տնօրեն տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ լրագրողներին տեղեկացնելով, որ անցած 6 ամիսների ընթացքում Մայր Աթոռը ուղիներ ու դոնորներ է փնտրել, բայց այդպիսիք չեն գտնվել:

Директор Социального офиса Первопрестольного Святого Эчмиадзина иерей Маркос Мангасарян в доме-интернате Трчунян Тун (10 января 2020).
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Տեր Մարկոս քահանա Մանգասարյան, Մայր Աթոռի Սոցիալական գրասենյակի տնօրեն

Քահանայի խոսքով` ամեն գնով երեխաներին պետք է ընտանիքներ վերադարձնել։ Նախարարությունում ևս այդպես են մտածում։

«Շատ մտահոգիչ է երեխաների և նրանց հետագա տեղավորման հարցը: Ունենք մի իրավիճակ, որ պետք է շտապ լուծում տանք՝ երեխաներին ընտանիք վերադարձնել և այդ ընտանիքներին աջակցել»,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանը քահանայի և նախարարության աշխատակցի տեսակետը կարևորում է, բայց կան ընտանիքներ, որտեղ հնարավոր չէ երեխաներին վերադարձնել։

Директор дома-интерната Трчунян Тун Соня Симонян
© Sputnik / Aram Nersesyan ,
Սոնյա Սիմոնյան, «Թռչունյան տան» տնօրեն

«Շուրջօրյա խնամք պահանջող ավելի քան 30 երեխայի ընտանիք վերադարձնելը շատ լուրջ խնդիր է: Կան ընտանիքներ, որտեղ տարբեր պատճառներով հնարավոր չէ երեխա վերադարձնել»,- ասաց նա:

Երեխաներից բացի անորոշ է նաև աշխատակիցների հարցը։ «Թռչունյան տուն խնամքի կենտրոնում» և այստեղ գործող դպրոցում 49 մանկավարժ է աշխատում։ Նրանք արդեն 6 ամիս է` աշխատավարձ  չեն ստացել:

Ինչ է իրականում կատարվում «Թռչունյան տանը». հաստատությունում տիրող իրավիճակի հետքերով

«Անընդհատ բարձրաձայնում ենք երեխաների հարցը, բայց մոռացել ենք մեզ, որ 6 ամիս առանց վճարման ենք աշխատել»,- նշեց մանկավարժ-դաստիարակ Մարգարիտա Աբրահամյանը:

Հարցը, ըստ կազմակերպության տնօրենի, պարտավոր է լուծել «Թռչունյան տուն» հիմնադրամը:

Հավելենք, որ սփյուռքահայ բարերարները, որոնք Հերման Հինթիրյանի գլխավորությամբ 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, 2019 թ-ի հունիսից դադարեցրել են ֆինանսավորումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ կառավարությունն այս երեխաներին աջակցելուց չի հրաժարվում, բայց երեխաները պետք է մեծանան ընտանիքներում` ցերեկային ու ճգնաժամային կենտրոնների աջակցությամբ։ Մինչ երեխաները կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ կամ կտեղափոխվեն աջակցման կենտրոններ, աշխատակիցներն արդեն 6  ամիս է` աշխատավարձ չեն ստացել: Հաստատության խնամքի տակ գտնվող երեխաների թիվը 81 է:

Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ

2017 թվականից «Թռչունյան տունը» գործում  է որպես  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց: Մինչ այս կառույցի տարեկան ծախը կազմել է 72 մլն դրամ:

Ըստ թեմայի

Գիշերօթիկների լուծարումից հետո հերթը նաև մանկատներին է հասնելու
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը
«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է
Մանկատան տղային գտել են. ինչո՞ւ էր Հովհաննեսը Գավառից հասել Երևան
թեգերը:
«Թռչունյան տուն» մանկատուն, Զարուհի Բաթոյան, քահանա, Նախարար, երեխա, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ