00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնահատեք միայնակ կնոջը, որը չի նախընտրում տխմար ու անորակ կոմպրոմիսը. Նազենի Հովհաննիսյան

© Sputnik / Asatur YesayantsНазени Ованнисян
Назени Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հաղորդավարուհին և դերասանուհին որոշել է խոսել միայնակ կանանց մասին ու մի լավ դաս տալ տղամարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի  Նազենի Հովհաննիսյանը  instagram-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին համացանցում և մամուլում քննարկվող Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի` «Իմ քայլի» կին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ուղղված` «ամուսնացի՛ր, կանցնի» արտահայտությանը։ Դերասանուհին որոշել է նախ խոսել միայնակ կնոջ առանձնահատկություններից, այնուհետև խոսքն ուղղել է այն տղամարդկանց, որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց կարող են վիրավորել։

«Սիրածդ մարդուն ուզում ես «մասնատել»». Նազենի Հովհաննիսյանը կրկին զարմացրել է օգտատերերին

«Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե մեկին կամ մի ընտանիքի: Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմնականում զոհասեղանին դնելով իր Կյանքը:Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը... »,–գրել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Նա խորհուրդ է տալիս գնահատել միայնակ կնոջ անձնուրաց նվիրումը։ Դե իսկ վերջում դերասանուհին հեգնել է պատգամավորին և նրա «մեկնաբանությունը»։

«Նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ...կանցնի...»»,–եզրափակել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը սոցիալական ցանցում դիմելով Սոֆյա Հովսեփյանին ասել էր, որ երբ դեռ փոխմարզպետ էր կարող էր զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, մասնագետներով հագեցնել Մարալիկի ծննդատունը, ինչի շնորհիվ ծնունդները կշատանային, և, բնականաբար, աշխատավարձերն էլ կբարձրանային։

Назени Ованнисян - Sputnik Արմենիա
«Կյանքը փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է». Նազենի Հովհաննիսյան

«Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք: Ի վերջո, ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում և մարզպետարանն ունի բուժվարչություն: Կա պատճառ, և կա հետևանք, և այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանքն է»,–Facebook-ում գրել էր Սարգսյանը։

Գրառումը մեծ քննարկման թեմա է դարձել, որին պատասխանել էր նաև Սոֆյա Հովսեփյանը` հիշեցնելով, որ իր՝ փոխմարզպետ եղած ժամանակ 18 աշխատակիցներին տրվել է ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնտեսեն, քանի որ դրանք ուռճացված հաստիքներ էին, երկու ամիս անց, երբ պետք ազատման է հրամանը լիներ, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի` մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին, և գործը կանխվել էր։

Նազենի Հովհաննիսյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը

Հովսեփյանի գրածին շատ բուռն էր արձագանքել Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը  և Սոֆյա Հովսեփյանին մեղադրել  ստախոսության մեջ, իսկ վերջում 2 խորհուրդ տվել.

«1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով, այլ փաստերով և ապացույցներով։ 2. Ամուսնացիր՝ կանցնի»,- գրել էր նա։

Նշենք, որ քննարկումները սոցցանցերում դեռ չեն դադարում։ Շատ օգտատերեր գտնում են , որ աշխատանքը աշխատանք, բայց ոչ մի կին նման վերաբերմունքի արժանի չէ։

 

Լրահոս
0