00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում

© Sputnik / Armenuhi MikhoyanДело вместо слова: 15-летний фермер Микаел Саркисян занимается разведением кроликов
Дело вместо слова: 15-летний фермер Микаел Саркисян занимается разведением кроликов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
15–ամյա գյումրեցի Միքայելին արդեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ հանրապետությունում են շատերը ճանաչում։ Հիմա էլ նա հոբբին բիզնեսի է վերածել։

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրեցի Միքայելը Սարգսյանը, թեև դեռ 15 տարեկան է, բայց արդեն սեփական բիզնեսն ունի։ Նա խոստանում է Շիրակում զարգացնել ճագարաբուծությունը։

Մեկ տարի առաջ Միքայելը  չէր էլ կարող պատկերացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ճակատագրական կարող է դառնալ:

© Sputnik / Armenuhi MikhoyanԳյումրեցի 15–ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանը
Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում - Sputnik Արմենիա
Գյումրեցի 15–ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանը

Դեռ ամիսներ առաջ`2019–ի ապրիլին, Գյումրի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցի ժամանակ Միքայելը խոստացավ սեփական ուժերով մաքրել Գյումրու Ավտոկայան  թաղամասի տարածքը: Վարչապետն էլ փոխարենը խոստացավ նրան ընդունել իր նստավայրում: Երկուսն էլ խոստումները պահեցին:

Жаклин Саркисян - Sputnik Արմենիա
Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Հանդիպման ընթացքում Փաշինյանը Միքայելից իմացավ, որ սիրում է ճագարներ և կուզեր սեփական ֆերմա ունենալ: Վարչապետի աջակցությամբ Միքայելի երազանքն իրականություն դարձավ։ «Դավթյան ֆարմս» ընկերության համասեփականատեր, ճագարաբույծ Դավիթ Դավթյանը օգնեց  Միքայելին`փոքրիկ ֆերմա ունենալու հարցում: Ոչ միայն ֆերմայով ու ճագարներով՝  Դավիթը Միքայելի կողքին է  ցանկացած հարցում: Նա խոստացել է տղային օգնել նաև ճագարի մսի իրացման հարցում:

15-ամյա գյումրեցին այսօր արդեն հոբբին բիզնեսի է վերածել. ունի մսատու համարվող կալիֆոռնիական ցեղատեսակի 10 ճագար: Ճագարներն արդեն հասցրել են ձագեր ունենալ, նոր ձագեր սպասվում են նաև առաջիկա ամսվա ընթացքում՝ արդեն 3 մայրացու կա:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳործ` խոսքի փոխարեն. 15-ամյա ֆերմերը
Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում - Sputnik Արմենիա
Գործ` խոսքի փոխարեն. 15-ամյա ֆերմերը

«Ճագար պահելու մեջ դժվարություն չկա, եթե սիրեցիր աշխատանքդ, ամեն ինչ էլ կստացվի»,-նշում է երիտասարդ ֆերմերը՝ մանրամասն ներկայացնելով ճագարներ պահելու առանձնահատկությունը՝ ջերմային անհրաժեշտ պայմաններ, մաքրություն, ժամանակին կեր ու ջուր:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի 15–ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանի ճագարները
Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում - Sputnik Արմենիա
Գյումրեցի 15–ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանի ճագարները

Իրացման խնդիր չի ունենա՝  վստահ է  տղան: «Հայաստանում հիմա ավելի շատ պահանջարկ կա, քան առաջարկ. շուկայում մոտ 10 տոննա ճագարի մսի դեֆիցիտ կա: 600 մարդուց մեկն է օգտագործում ճագարի միս, քանի որ տարիներ շարունակ ժողովրդին վատ, սխալ կերակրած ճագարի միս է տրվել։ Ես էլ մինչև ուսումնասիրելը սխալ էի պահում ճագարներին, հիմա հատուկ համակցված կեր եմ տալիս, իսկ բարձրարժեք ճագարը շատ համեղ է, բացի այդ նաև ամենադիետիկ միսն է՝ հեշտ մարսվող»,-պատմում է ֆերմերը:

«Բլինչիկ» ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում նշել Ամանորը

Միքայելը Sputnik Արմենիային վստահեցնում է՝ իր համար այս ֆերման պահելն ու ընդլայնելն արդեն պատվի հարցն է: «Ես պատասխանատվություն եմ վերցրել ու պետք է դա պատվով անեմ: Պետք է և՛ տեղի շուկան հարստացնեմ, և՛ Հայաստանի ճագարի մսի մասին ներկայացնեմ ամբողջ աշխարհին»,-ասում է Միքայելը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի 15–ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանը
Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում - Sputnik Արմենիա
Գյումրեցի 15–ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանը

Տղան խոստովանում  է՝ զբաղմունքը դասերին չի  խանգարում, միայն 2-3 ժամ է իրենից խլում: Ասում է՝ համադասարանցիները գիտեն իր զբաղմունքի մասին՝ տեսել են ՀՀ  վարչապետի հետ ունեցած հանդիպման տեսանյութը, ինչը հպարտանալու առիթ է:

Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել. լուսանկարներ

Միքայելը այսօր արդեն երազում է ոչ միայն բիզնեսն ընդլայնելու, Հայաստանի շուկան լավ ճագարի մսով հարստացնելու, այլ նաև ճագարների գոմաղբից պարարտանյութ ստանալու մասին։ Նա պատրաստ է նաև ցանկացողներին փոխանցել իր գիտելիքները:

Լրահոս
0