00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան

© Sputnik / Hayk PetrosyanАрарат Мирзоян на празднике День гражданина в Ереване
Арарат Мирзоян на празднике День гражданина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է` այս կամ այն պաշտոնյաների հանդեպ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդումներ չեն։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է` ներկայիս իշխանության գերխնդիրը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Միրզոյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում` Ծիծեռնակաբերդում, ուր այցելել էր հարգանքի տուրք մատուցելու Բաքվում ոճրագործության զոհ դարձած հայերի հիշատակին։ Բաքվում իրականացված հայերի ջարդի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Президент Серж Саргсян посетил Комитет Гос.Доходов (18 января 2013). Еревaн - Sputnik Արմենիա
2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի` երբևէ կատարած հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում նրա ունեցած պաշտոնի հետ։ Քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել անգամ չի կարող, և այնպես էլ չի, որ մենք քնում–զարթնում ենք մտածելով` Թովմասյանին հեռացնել ՍԴ–ից»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործն էլ ամենևին կապ չունի նրա պաշտոնավարման հետ, և այս երկու երևույթները պետք է իրար հետ չկապել։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե Սուրբ Ծննդյան օրը, երբ Միրզոյանը տեսել է Թովմասյանին` խոսե՞լ է այս ամենի մասին` ԱԺ խոսնակը պատասխանեց` ոչ, ընդամենը մեկ–երկու կատակ են արել և վերջ։

Ո՞ւմ մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից. «Հրապարակ»

Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերի 27–ին ՀՔԾ–ն հարցաքննել էր Թովմասյանին ու մեղադրանք առաջադրել։  2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Որոնք են Արարատ Միրզոյանի «սրտի օրենքները». ԱԺ նախագահն ամփոփեց տարին

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Լրահոս
0