15:04 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
481 0 0

Ryanair լոուքոսթերի առաջին չվերթը Երևանից պետք է մեկներ հունվարի 14–ին։ Բոլոր տոմսերը նախօրոք վաճառվել էին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ryanair ընկերության առաջին չվերթերը Իտալիայի (Հռոմ ու Միլան) ուղղությամբ կարող են ուշացումով մեկնել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Կարող է առաջին չվերթի հետ կապված խնդիր առաջանալ, ինչպես ասում են` հայի բախտ է։ Իտալիայում նավիգացիայի աշխատակիցները գործադուլի են պատրաստվում, ու դա կարող է հետաձգման հանգեցնել», – ասաց նա։

Ռևազյանի խոսքով, ի սկզբանե ընկերությունը պատրաստվում էր չեղարկել չվերթը, սակայն հիմա խոսքը միայն հետաձգման մասին է։

«Օրվա ընթացքում այլ մանրամասներ հայտնի կդառնան», – նշեց Ռևազյանը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտնեց, որ բոլոր տոմսերը վաճառված են։

Հայկական ավիաշուկայում նոր ուղղություններ կբացվեն. Ռևազյան

Հիշեցնենք` Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթերը։

Առաջին չվերթը նախատեսվում էր իրականացնել հունվարի 14–ին։

Ըստ թեմայի

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»
Մարգարյան․ «Ryanair-ին տրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրորեն»
Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան
թեգերը:
Ryanair ավիաընկերություն, Տաթևիկ Ռևազյան, «Զվարթնոց» օդանավակայան, Իտալիա, ինքնաթիռ, չվերթ, Միլան, Հռոմ, Երևան

Գլխավոր թեմաներ