12:35 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Բողոքի ակցիա իրականացնող բուժաշխատողները պնդում են, որ իրենց մոտ մայրական և մանկական մահացության դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը կփակվի։ Աշխատակիցները ծննդատան շենքում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումից և  լուրերից, թե ծննդատունն արդեն իսկ չի գործում։

«Հենց նոր տեղեկացանք, որ Զորավան գյուղից մեր ծննդկանին մեքենայով Երևան են տեղափոխել, որովհետև լուրեր են պտտվում, թե մեր ծննդատունն արդեն փակ է»,– վրդովված ասաց մանկաբարձներից մեկը։

Բուժաշխատողները միաբերան նշում են, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների նման որոշումներ չի կարելի կայացնել։

Եղվարդի ծննդատունը 2019 թվականին ունեցել է 136 ծնունդ, մինչդեռ ԱՆ նախարարը հրահանգել է, որ 150–ից պակաս ծնունդ ընդունած ծննդատները փակվեն։

Մի քանի կիլոմետր ավելի մեքենա վարելը մեկ ծննդկանի կյանքը փրկելուց հեշտ է. Թորոսյան

«150 ծնունդ. ինչո՞ւ են այդ նշաձողը սահմանել։ Եթե մտադիր էին ծննդատունը փակել, թող դա անեին մեկ տարի առաջ, երբ անմարդկային ցրտի պայմաններում էինք աշխատում, երբ մուշտակի վրայից բժշկական խալաթ էինք հագնում և ծնունդ ընդունում։ Նախորդ տարի մեզ նոր բաժանմունք տեղափոխեցին, և մեր ծնունդների քանակն այս տարի 17–ով ավելացել է` դառնալով 136»,–ասում է մյուս մանկաբարձը–գինեկոլոգը և հավելում, որ խրախուսելու փոխարեն փակում են։

Բժշկուհին տեղեկացնում է, որ 10 տարի է, ինչ աշխատում է այս ծննդատանը. մայրական կամ մանկական մահացության նույնիսկ մեկ դեպք չի գրանցվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշում կայացվեց, քանի որ ըստ տվյալների`2018 թվականին այդ կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին` 105:

Հավելենք, որ առողջապահության նախարարի` 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար պետք է տարեկան առնվազն 150 ծնունդ ապահովել։

«Մարալիկի ծննդատան փակումն իմ անձնական որոշումը չէ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և որ առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Ըստ թեմայի

«Մարալիկի ծննդատան փակումն իմ անձնական որոշումը չէ». Արսեն Թորոսյան
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշում կայացրեց
Մարալիկում լարված իրավիճակ է. բնակիչները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ
«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը
թեգերը:
գինեկոլոգ, բժիշկ, շտապօգնություն, հիվանդանոց, Արսեն Թորոսյան, ծննդատուն, Հայաստան

Գլխավոր թեմաներ