14:12 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (71)
638920

ՀՀ ոստիկանությունը վերլուծել է երթևեկության բալային համակարգի գործարկումից հետո Հայաստանում գրանցված խախտումների վիճակագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանում, 271–ը` մարզերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը` վերլուծելով տոնական օրերի խախտումների վիճակագրությունը։

454 ավտոմեքենաների վարորդներից 415–ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Եվս 4-ն ավտոմեքենաները շահագործել են առանց համարանիշների։

Ոստիկանության ծառայողների ուշադրությանն արժանացած վարորդներից 11-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, 21-ն ավտոմեքենան շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը` թաղանթապատված դիմապակիով։

9 վարորդ տուգանվել են երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության նոր օրենքը, որով նախատեսված է նաև բալային համակարգը։ Միաժամանակ, դրանով նվազեցվել են նախկինում նախատեսված տուգանքների չափերը։

«Հիմա մի քիչ զգույշ ենք քշում». ՀՀ քաղաքացիները՝ բալային համակարգի մասին. տեսանյութ

թեմա:
Նոր տարի (71)

Ըստ թեմայի

Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները
Հայ վարորդները քննությո՞ւն կհանձնեն Ռուսաստանում. մեկնաբանում է Ռուսաստանի օմբուդսմանը
Ղահրամանյան. «Հունվարի վերջին հնարավոր կլինի տեղեկանալ առաջին տուգանված վարորդների մասին»
թեգերը:
Տուգանք, Բալային համակարգ, ավտոմեքենա, վարորդ, Երևան, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ