00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները. մարդիկ չեն շտապում պատվաստվել

© Sputnik / Aram Nersesyan Университетская поликлиника имени "Гераци"
Университетская поликлиника имени Гераци  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան տարբեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում հետգրիպային բարդություններով հիվանդներ, ճիշտ է, կան, բայց ծայրահեղ ծանր վիճակում չեն։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Պատվաստումների տոկոսը հատուկ խմբերի շրջանում շատ ցածր է. որոշներում 1.7 տոկոսի շեմը չի գերազանցում, ինչը կարող է նպաստել, որ սուր շնչառական վարակները տարածվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 10–ին Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակից մահացության դեպք է գրանցվել։

«Այս պահին սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն ունենք, ինչը դիտվում է ամբողջ տարածաշրջանում։ Շրջանառվում է գրիպի H1N1 և B տեսակի հարուցիչները։ Խոցելի խմբերում` հղիներ, մեծահասակներ, երեխաներ, պատվաստումների տոկոսը խիստ ցածր է»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` պատվաստումների դեպքում հիվանդացությունը շատ չի տարածվի, իսկ վարակվելու պարագայում անցանկալի ելք չի գրանցվի։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, սուր շնչառական վարակների տարածվածության առումով իրավիճակը սեզոնին համահունչ է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնիսկ դեպքերի նվազում կա։ Հայաստանյան տարբեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում հետգրիպային բարդություններով հիվանդներ, ճիշտ է, կան, բայց ծայրահեղ ծանր վիճակում չեն։

Ինչպիսին պետք է լինեն դպրոցները, հիվանդանոցներն ու հանրային զուգարանները - Sputnik Արմենիա
Ինչպիսին պետք է լինեն դպրոցները, հիվանդանոցներն ու հանրային զուգարանները

Թորոսյանը վստահեցնում է` բժշկական կազմակերպությունները դեղորայքի առումով խնդիր չունեն` բոլոր ԲԿ–ները հակավիրուսային պատվաստուկներով ապահոված են։

Ինչ վերաբերում է գրիպի H1N1 տեսակին կամ ժողովրդի մեջ հայտնի «խոզագրիպին», ապա այն դեռ 2010–ից, ըստ Թորոսյանի, սեզոնային գրիպի հերթական ենթատեսակն է, և պետք է դրանից հատուկ վախենալ։

«Ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել. կան մարդիկ, որ հակաբիոտիկներ են օգտագործում, որոնք բացարձակապես տեղին չեն գրիպի դեպքում։ Հայաստանում գրիպով վարակվելուց հետո, բնականաբար, առաջին 2-3 օրը բժշկի չեն դիմում։ Սակայն գոնե երբ տեսնում են, որ վիճակի փոփոխություն չկա, ջերմությունն էլ ուղեկցում է գրիպին, պետք է անպայման բժշկի գնալ»,–ասաց Թորոսյանը։

Նա հայտնեց նաև` քանի որ շնչառական վարակների տարածման համար նաև մրսածությունն է պատճառ դառնում, դպրոցներում ու մանկապարտեզներում մշտադիտարկում է արվում` տարածքում ջերմաստիճանը ստուգելու համար։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր` 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է այն մարդկանց թիվը, որոնք սուր շնչառական վարակների պատճառով դիմում են պոլիկլինիկաներ, 1.7 անգամ էլ նվազել են թոքաբորբերով հոսպիտալացումները:

Ի դեպ, սուր շնչառական վարակների դեմ պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում։

Լրահոս
0