13:36 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
782 0 0

Իռլանդական լոուքոսթերի առաջին չվերթի ուղևորները գոհ են թռիչքից։ Նրանք պատմել են իրենց տպավորությունների մասին և հայտնել, թե որքանով են տոմս գնել։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ryanair ավիաընկերության Միլան–Երևան առաջին չվերթը կայացավ, բայց երեք ժամ ուշացումով։ Ուղևորներին դա ոչ մի կերպ չի անհանգստացրել, քանի որ ավիատոմսի արժեքը «փոխհատուցել» է բոլոր անհարմարությունները։

Встреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Photo : press office of the Government of RA
Միլան-Երևան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան

Առաջին չվերթի ուղևոր Միքայելը պատմեց, որ Միլան–Երևան–Միլան ավիատոմսը գնել է ընդամենը 56 եվրոյով։ Նա Նիցցայից Միլան է մեկնել, որտեղից էլ Երևան է եկել։ Միքայելի պնդմամբ` այդպես ավելի մատչելի է, քան Լիոնից Երևան չվերթը։ Նրա համար մատչելի տոմս գնելու հնարավորությունը կարևոր է, քանի որ ստիպված է տարեկան մի քանի անգամ թռչել։

Пассажир первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair Микаел в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Միլան-Երևան չվերթի առաջին ուղևորներից,«Զվարթնոց» օդանավակայան

«Ես առանց ուղեբեռի տոմսեր գնեցի, քանի որ նախընտրում եմ ճանապարհորդել ուսապարկով։ Միակ բանը, որ մտահոգում է, չվերթի տևողությունն է` 4.5 ժամ, բայց դա ավիաընկերության մեղքը չէ», – ասաց նա։

Пассажиры первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Միլան-Երևան չվերթի առաջին ուղևորները, «Զվարթնոց» օդանավակայան

Մյուս ուղևորը` Սարգիսը, սովորում է Եվրոպայում։ Նա ևս հաճախ է Երևան գալիս։ Այս անգամ նա Միլան–Երևան–Միլան ուղղությամբ ավիատոմսը գնել է 36 եվրոյով։  Երիտասարդը նույնպես գերադասում է ճանապարհորդել նվազագույն ուղեբեռով և առանց ուղեբեռի տոմս է գնել։

Пассажир первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair Саркис Варданян в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Սարգիս Վարդանյան, Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

«Բացի շուրջ 3 ժամ ուշացումից և այն հանգամանքից, որ մի փոքր մրսեցինք օդանավակայանում, ամեն ինչ նորմալ է։ Լավ ենք տեղ հասել», – նշեց նա։

Ալինան Ստրասբուրգից մեկ ուղղությամբ տոմսը 55 եվրոյով է գնել։ Նրա տոմսը ուղեբեռով է, քանի որ հսկայական ճամպրուկով է Երևան ժամանել և մտադիր է իր հետ այստեղից «համեղ բաներ» տանել։ Նա այս գինը շատ մատչելի է համարում, քանի որ նախկինում 700-800 եվրո է վճարել։

Пассажир первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair Алина в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

«Արտերկրում ապրող մարդկանց համար հայրենիք ժամանելը պարզապես երջանկություն է», – ընդգծեց նա։

Իտալիայում ապրող Սոնան աշխատում է արձակուրդները Հայաստանում անցկացնել։ Նա սթրես է ապրել, քանի որ մտավախություն ուներ, որ չվերթը կչեղարկվի։ Սոնան նույնպես տոմսը 36 եվրոյով է գնել։ Սոնայի տոմսով ուղեբեռ նախատեսված չէ, սակայն հակառակ ուղղությամբ երևի ստիպված կլինի լրացուցիչ վճարել, քանի որ նա էլ մտադիր է իր հետ Հայաստանի բարիքներից տանել։

Пассажир первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair Сона Степанян в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Սոնա Ստեփանյան, Միլան-երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան

«Կարևորը տոմսի պայմաններն ուշադիր կարդալն է, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Մնացածը շատ լավ է։ Թռիչքի պայմանները լավն են, ինքնաթիռը նոր է, անձնակազմն էլ` պրոֆեսիոնալ», – նշեց ուղևորը։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян на встрече первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Տաթևիկ Ռևազյան, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Լրագրողների հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հերթին նշեց, որ ինքնաթիռում գրեթե բոլոր տեղերը զբաղված էին։ Ուղևորների թվում ինչպես սփյուռքի ներկայացուցիչներ, այնպես էլ զբոսաշրջիկներ կային։ Նա հիշեցրեց, որ շուրջ երեք ժամ ուշացումը կապված էր Իտալիայում անցկացվող  գործադուլի հետ, սակայն դա ուղևորների տրամադրության վրա չի անդրադարձել։

Հիշեցնենք` 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ 2020 թվականից իռլանդական Ryanair լոուքոսթերը կսկսի Հայաստանից կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Եվրոպայի մի շարք քաղաքներ` Հռոմ, Միլան, Բեռլին և Մյունխեն։  Հունվարին էլ հայտնի դարձավ, որ 2020 թվականի մայիսից շաբաթական երկու անգամ ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան–Սալոնիկ և Գյումրի–Աթենք ուղղություններով։ Բացի այդ հունգարական Wizz air բյուջետային ավիաընկերությունը Երևանից ուղիղ չվերթեր է գործարկում դեպի Վիեննա և Վիլնյուս։

  • Միլան-Երևան-Միլան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան
    Միլան-Երևան-Միլան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան
    © Photo : press office of the Government of RA
  • Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
    Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
    © Sputnik / Aram Nersesyan
  • Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
    Սուսաննա Սաֆարյան, Տուրիզմի կոմիտեի ղեկավար
    © Sputnik / Aram Nersesyan
  • Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան
    Միլան-Երևան-Միլան առաջին չվերթի ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 4
© Photo : press office of the Government of RA
Միլան-Երևան-Միլան առաջին չվերթը, «Զվարթնոց» օդանավակայան

Ըստ թեմայի

Երևան-Թեհրան-Երևան թռիչքները կվերսկսվեն. ավիաընկերությունը հայտարարություն է տարածել
Քաղավիացիան հրապարակել է Ryanair–ի նոր չվացուցակը
Ռևիզոր է գալիս. եվրոպացիները խիստ աուդիտ կանցկացնեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում
Ryanair-ի առաջին չվերթը Երևանից դեպի Հռոմ ու Միլան կարող է ուշացումով մեկնել
թեգերը:
չվերթ, Երևան, Միլան, ինքնաթիռ, Տաթևիկ Ռևազյան, ուղևոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ