14:11 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18800

Պեկինում անցկացված Human (Un)Limited ցուցահանդեսին Արուսյակ Գաբրիելյանը մի գյուտ է ներկայացրել` բույսերից բաճկոն, որն «ապրում» է մարդու կենսագործունեության մնացորդների հաշվին։ Այն կիրառելի կլինի էկոլոգիական ճգնաժամից հետո։

Posthuman Habitats անվանումը կրող նախագծի հեղինակը Կալիֆորնիայի USC  համալսարանի լանդշաֆտային ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Արուսյակ Գաբրիելյանն է։

Ցուցահանդեսի մասնակիցներն առաջարկել են մտորել այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը Երկրի վրա այն բանից հետո, երբ կլիման փոխվի, գյուղատնտեսությունն անկում ապրի և մարդկությունը ստիպված լինի վերանայել սննդի արտադրությունը։ Գաբրիելյանը որոշել է, որ ապագայում աշխարհի համար պրակտիկ լուծում կարող է դառնալ «այգի–բաճկոնը», որն աճելու և զարգանալու է տիրոջ հետ միասին։ Բացի այդ այն կկարողանա հանդես գալ որպես այլընտրանք հողի համար, եթե մոլորակի վրա ընդերքը դադարի պտղաբեր լինել։ Ճարտարապետն առաջարկում է բուսական բաճկոնը պարարտացնել մարդու քրտինքի և մեզի օգնությամբ. դրա համար բաճկոնի մեջ ֆիլտրով հատուկ համակարգ է տեղադրված։

Հայաստանում սկսել են ստեղծել հեռանկարային նոր սարքի` FPGA–ի դիզայնը

Դիզայների մտահղացմամբ` «այգի–բաճկոնը» մարդուն կպաշտպանի արտաքին միջավայրի ազդեցությունից, կվերամշակի նրա արտաթորանքը, միևնույն ժամանակ կկարողանա դառնալ էկոհամակարգի մաս և կօգնի պահպանել ֆոտոսինթեզի գործընթացները։ Բաճկոնը պատրաստված է ուղղահայաց կանաչապատման տեխնոլոգիայով, որի հիմքում` ցանած սերմերով թաղիք է, որը խոնավություն է ներծծում և պահպանում սպունգի նման։

«Դուխով Արա», թե՞ դիզայն մի՛ արա. ո՞վ է Արա Ասլանյանը

Թեստավորման մի քանի շաբաթների ընթացքում բաճկոնից մի քանի կիլոգրամ բերք են հավաքել` կաղամբ, ելակ, սունկ, սիսեռ և եղեսպակ։

Այնուամենայնիվ, գյուտը հեռու է կատարյալ լինելուց. բուսական բաճկոնի մեջ շատ տաք է ու խոնավ, բացի այդ այն հնարավոր չէ երկար կրել. միկրոայգին չափազանց ծանր է։

Ըստ թեմայի

Հրաժեշտ սևին. հայտնի է` որն է 2020–ի ամենանորաձև գույնը
«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում
«Ես առաջին հերթին հայ եմ»․ ռուսական աստղերի դիզայները` ամենակարևորի մասին
«Հնարավորությունների տոնավաճառ» Գյումրիում. ի՞նչ պետք է իմանան երիտասարդ մասնագետները
թեգերը:
Հայաստան, հայ, դիզայներ, էկոլոգիա

Գլխավոր թեմաներ