12:35 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
360 0 0

Երևանի երկնքում ամպերը տարօրինակ ձևով են դասավորվել։ Գագիկ Սուրենյանը հրապարակել է այդ ամպերի լուսանկարն ու գրառում արել, ինչը զվարճացրել է մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում ամպերի լուսանկար է հրապարակել։

«Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ Ոչ մեկս չհասկացավ` սա ինչ է»,–գրել է նա։

Ինչպես միշտ, այս անգամ էլ օգտատերերը որոշել են կատակներով զարգացնել թեման։

«Սու 30 են փորձարկել»,– գրել է մեկը։

«Կարո՞ղ է` Իրանը էլի սխալ հրթիռ է բաց թողել»,– ավելացրել է մյուսը։

Մեկ ուրիշն էլ հորդորել է իրար չխառնվել ու հիշեցրել է «հայու գենի» մասին։

«Հայերի ԴՆԹ-ն է»,–գրել է նա։

Audi մակնիշի ավտոմեքենայի սիրահարը նշել է, որ իր սիրած մակնիշի գովազդն է։

Օգտատերերից մեկն էլ, չմոռանալով բալային համակարգի մասին, հիշեցրել է. «Մինչև հիմա պտտվում է, հաստատ հարբած է, մինիմում 4 բալ կորցրեց»։

Հայ դիզայները բաճկոն է ստեղծել, որն «աճում» է կենսագործունեության մնացորդների հաշվին

Ըստ թեմայի

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում
Ծննդատների խոշորացումից տարիներ անց մահվան դեպքերը կնվազեն. ով է շահելու փոփոխությունից
Երկու տարվա աշխատանքի արդյունքը. բեզոարյան այծը վերադարձել է Սյունիք. տեսանյութ
թեգերը:
Երևան, Գագիկ Սուրենյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ