12:34 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Տաքսու վարորդները մտավախություն ունեն, որ տարվա ընթացքում արագ կսպառեն իրենց բալերն ու կզրկվեն վարորդական իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների բալային համակարգը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք գերազանցապես տաքսու վարորդներ են, պնդում են` նոր համակարգն այս տեսքով իսկական մղձավանջ կդառնա իրենց համար։

Նոր կանոնների համաձայն`  վարորդը տարվա համար 9 միավոր կստանա։ Յուրաքանչյուր խախտումի համար միավորներ են պահվում, որոնք կախված են խախտումի վտանգավորության աստիճանից։  Եթե տարվա ընթացքում վարորդը սպառի բոլոր 9 միավորը, ապա կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։ Վարորդական իրավունքը վերականգնելուց հետո վարորդը կրկին 9 միավոր կստանա։ Եթե այդ անգամ էլ նա սպառի բոլոր միավորները, ապա վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Վերականգնել վարորդական իրավունքը հնարավոր կլինի քննություն հանձնելուց հետո միայն։

Անօգուտ օրենք, թե ավտովթարների կանխում. ո՞ր դեպքում բալային համակարգն ավելի օգտակար կլինի

Հիմնական բողոքն այն է, որ նախ՝ 9 միավորը տարվա համար շատ քիչ է, քանի որ նման քաոսային երթևեկության պայմաններում, որն առկա է Երևանում, այդ միավորները մեկ տարվա ընթացքում սպառելը շատ հեշտ է, երկրորդ` միավորներ չպետք է հանվեն անթույլատրելի վայրում կայանելու  համար։

«Քաղաքում կայանատեղիներ չկան, կենտրոնը լցված է մեքենաներով, իսկ շենքերի բակերը փակ են ուղեփակոցներով։ Այդ դեպքում որտե՞ղ կանգնի տաքսիստը։ Այս միջոցները, փաստորեն, նրանց փողոցներից դուրս են քշում։ Իսկ նրանք նորմալ աշխատում են և հարկ վճարում։ Ի՞նչ անեն այդ մարդիկ հիմա», – ասում է «Վարորդների շահերի պաշտպանության լիգայի» ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը։

Նա իր համախոհների հետ կարծում է, որ ավտոկայանատեղերի սուր պակասի պայմաններում վարորդները շատ արագ կզրկվեն իրենց միավորներից հարկադիր խախտումների պատճառով։

Ամանորին 454 մեքենա է տեղափոխվել հատուկ տարածք, ևս 4-ն առանց համարանիշի են եղել

Ցուցարարներն այս պահին իրենց մեքենաները կայանել են Հանրապետության հրապարակում և ուզում են հանդիպել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և փոխոստիկանապետերից մեկի հետ։

  • Գևորգ Հովհաննիսյան, տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ
    Գևորգ Հովհաննիսյան, տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ
    Տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Տիգրան Հովհաննիսյան, տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ
    Տիգրան Հովհաննիսյան, տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 3
© Sputnik / Andranik Ghazaryan
Գևորգ Հովհաննիսյան, տաքսու վարորդները բողոքում են վարորդների տուգանման բալային համակարգի դեմ

Ըստ թեմայի

Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ
Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները
Հայաստանում ՃՏՊ–ների հետևանքով ամեն օր մեկ մարդ է մահանում. ինչ է առաջարկում պատգամավորը
Քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն տարվա հենց առաջին օրը
թեգերը:
տաքսի, ՀՀ կառավարություն, Բողոքի ակցիա, Բալային համակարգ, վարորդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ