17:21 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հասարակության լայն շերտերին հետաքրքրող որոշ արդիական հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Ինչպես գիտեք, հաջորդ շաբաթ խորհրդարանում կսկսենք քառօրյա նիստերը։ Այսօր քննարկել ենք այն բոլոր օրինագծերը, որոնցով կզբաղվենք նիստերի ժամանակ։ Դրանք օրինագծեր են հարկային բարեփոխումների, մագիստրատուրայի ծրագրերի և այլնի մասին», – ասաց Իգիթյանը։

Մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր` Մարիամի առցանց բանավեճը` Իգիթյանը քմծիծաղ տվեց։

«Վանեցյանի մասին ոչինչ չենք քննարկել, խոսել ենք խորհրդարանի և խմբակցության գործերի մասին։ Իմ խորհուրդը ձեզ` նախկին չինովնիկներին օրակարգ մի մտցրեք։ Երբ ես հրաժարական տամ, իմ մասին ևս չհիշեք։ Մոռացե՛ք հեռացած պաշտոնյաներին», –նշեց պատգամավորը։

Հովհաննես Իգիթյանը կհեռացվի՞ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից. պատգամավորի պարզաբանումը

Հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել էր «Հայկական ժամանակ» թերթի հոդվածը, որտեղ նշվում է, որ Վանեցյանն է կազմակերպել և այժմ էլ շարունակում է մամուլում արշավը վարչապետի ընտանիքի դեմ։ Ավելի ուշ Վանեցյանն Instagram–ի իր էջում հայտարարել էր, որ ընտանիքն իր համար սրբություն է, իսկ մյուսներին վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերն անընդունելի են։ Վերջում ԱԱԾ նախկին տնօրենը հայտնել էր, որ հոդվածն անպատասխան չի մնա, դրանով արդեն զբաղվում են իր փաստաբանները։

Փաշինյանը դժգոհել է պատգամավորների «վոյաժներից». նա հրահանգ է իջեցրել. «Փաստ»

Հիշեցնենք, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքել էր անցած տարվա սեպտեմբերին։ Նա կառույցը սկսեց գլխավորել 2018 թվականի մայիսից, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել։

Ըստ թեմայի

Սուրենյանց. «Վարչապետն ու իր ընտանիքը Վանեցյանին դարձրին հեղափոխության Ռոբին Հուդ»
Քոչարյանը կօգտվի Փաշինյանի համախոհների սխալներից
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել
ՔՊ-ում քննարկել են Վանեցյանին կալանավորելու ու «Դվինի» խնջույքի հարցերը. «Ժողովուրդ»
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» դաշինք, Հովհաննես Իգիթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ