12:59 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12410

Այս տարվա հունվարի 15-ից միսը Հայաստանում թույլատրվում է վաճառել միայն սպանդանոցներից։ Գյուղացիները հայտարարում են` սպանդանոցները հեռու են ու թանկ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Եթե գյուղացին վճարի սպանդանոցներին, իր պահած անասունից եկամուտ չի ստանա ու նույնիսկ վնաս կկրի։ Նման հաշվարկ են արել այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները։

Փաշինյանը պահանջում է մութ անկյուններից դուրս բերել ամբողջ բիզնեսը, այդ թվում` ԶԼՄ–ները

Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

  • Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 4
© Sputnik / Andranik Ghazaryan
Ֆերմերների բողոքի ակցիան կառավարության տան մոտ (2020թ. հունվարի 16)։ Երևան

Կառավարության շենքի մոտ հավաքված ֆերմերները վստահեցնում են` սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բայցի այդ շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասունին մորթելու համար ֆերմերը ստիպված է լինելու տասնյակ կիլոմետրեր անցնել։

«Ես զանգեցի ձեր թեժ գծին, ասում եմ` ո՞ւր տանեմ իմ անասունները մորթելու։ Ասում են` Կոտայքի մարզ, իսկ ես Վարդենիսից եմ, 100 կմ ճանապարհ գնա՞մ։ Իսկ բեռնատարի համար դո՞ւք եք վճարելու։ Մսի ինքնարժեքն ավելանում է, հետո ես ո՞նց վաճառեմ։ Վարկս ո՞նց տամ։ Թե՞ դուք եք գալու բանկ, իմ փոխարեն բացատրություն տաք»,– իրենց բողոքն ու կուտակված հարցերը ֆերմերներն ուղղեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, որը դուրս էր եկել կառավարության նիստից։

Պաշտոնյան առարկեց. «Բայց ձեր մարզում էլ սպանդանոցներ կան` Սևանում ու Ճամբարակում»։

«Դրանք չեն աշխատում։ Այ, հենց հիմա զանգեք, ստուգեք»,– ասացին գյուղացիները։

Ավետիսյանը չհապաղեց, զանգեց, ու պարզվեց, որ դրանք իսկապես չեն գործում։ Բայց խոստացան, որ վաղվանից բացվելու են։

Իսկ թե ինչ սակագներով են աշխատելու, Ավետիսյանը նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ։

«Ամեն ինչ կորոշի մրցակցությունը։ Ով ավելի ցածր սակագին կառաջարկի, նա էլ ավելի շատ հաճախորդ կունենա»,– ասաց նա։

Նշենք, որ 2018թ.–ի դրությամբ հայաստանյան սպանդանոցները կենտրոնացած էին հիմնականում մայրաքաղաքին հարակից տարածքներում` Կոտայքի մարզում` 11, Մասիսում` 1, ևս 2-ը` Էջմիածինում։ Ապարանում, Վանաձորում, Ալավերդիում Դիլիջանում ու Եղեգնաձորում երկուական սպանդանոց էր գործում, իսկ անասնապահական խոշոր շրջաններում` Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սիսիանում սպանդանոցներ ընդհանրապես չկային։

Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է

Ըստ թեմայի

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան
Հովհաննիսյան. «Տավարաբուծության ծրագիրը սահմանափակ է. ոչ բոլորը կարող են մասնակցել»
Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում
թեգերը:
Բողոքի ակցիա, ՀՀ կառավարություն, վարկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ