16:25 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
247 0 0

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ռիտա Սարգսյանին զրպարտող լուրերի հետևում նկատել է պատվիրատուների ականջները։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հերքել է Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մասին տարածված մեղադրանքներն այն մասին, թե նա զբաղվել է օրգանների անօրինական վաճառքով։

Փաստաբանն այդ լուրերը «կեղծ» ու «ստոր» է որակել։ «Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից ու գործելաոճից»,– facebook-ի իր էջում գրել է փաստաբանը: 

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 5 քրեական գործ կվերաբացվի

Նա հիշեցրել է, որ առաջին տիկնոջ կարգավիճակում տիկին Սարգսյանն իրականացրել է բազմաթիվ բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ փրկվել ու բարելավվել է մեծ թվով երեխաների ու մեծահասակների կյանքի որակը։

«Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանքիների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը»,– գրում է Մակինյանը` վստահեցնելով, որ ՀՀ օրենսդրության շրջանակներում շարունակելու է պաշտպանել Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը:

Հիշեցնենք` այսօր` հունվարի 16-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող` խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը, դժգոհելով քննության անարդյունք ընթացքից, ասել էր. «Երևի իրենց ամուր զինվոր է պետք, տանում են, զինվորի գլուխն ուտում են, օրգանները հանում վաճառքի: Բիզնես են անում հա՛մ արյան վրա, հա՛մ երիկամների: Տարիներ շարունակ Ռիտա Սարգսյանը երիկամ էր վաճառում: Նվեր էր տալիս, որտեղի՞ց էր տալիս, այդ երիկամը ծառի վրա էր աճո՞ւմ»։

Որդեկորույս մայրը նշել էր նաև, որ համոզված չէ, որ բանակում զոհված որդուն հողին հանձնելիս նրա երիկամները տեղում են եղել։

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին

Ըստ թեմայի

Ռիտա Սարգսյան. «Երեխան դեռ մանկուց պետք է սովորի բարեգործություն անել»
Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին
Ռիտա Սարգսյանը հեռացավ, Փաշինյանի կինը դեռ չի միջամտում. «Նվիրիր կյանքի» հետագա ճակատագիրը
Անհեթեթություն է. նախագահի լուսանկարիչը հերքեց Ռիտա Սարգսյանին չնկարելու մասին լուրերը
թեգերը:
երիկամ, փաստաբան, Ռիտա Սարգսյան, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ