10:17 29 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD498.43
  • GBP608.88
  • EUR548.22
  • RUB6.40
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` գազի թանկացման մասին իրենց ունեցած տեղեկությունը դեռ նույնն է։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ առայժմ գազի թանկացման մասին տեղեկություն չկա։

Հայտնել էինք, որ «Գազպրոմ Արմենիան» չի բացառում` գազի սակագինն առաջիկայում կարող է վերանայվել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ընկերությունը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու հարցը։

«Որևէ նոր ինֆորմացիա չկա։ Կարող եմ ասել այն, ինչ հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի հետ կապված այժմ քննարկումներ են գնում»,–ասաց Սիմոյանը։

Նրա խոսքով` գազի սակագնի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները դեռևս նույնն են։

Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց

Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակում:

Այս պահին ՀՀ սահմանին 1000 խմ գազի սակագինը 165 դոլար  է։

Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

Նշենք, որ գազը սպառողին է հասնում գրեթե 290 դոլարով (1000 խմ):

Ըստ թեմայի

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում
Հայաստանում գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա. ՀՀ փոխվարչապետ
Պարսյան. «ՀՀ կառավարությունը ռումբն ավելի է մեծացնում՝ պատրույգը երկարացնելով»
Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ
թեգերը:
Ալեն Սիմոնյան, թանկանալ, գազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ