14:38 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)
126 0 0

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են` ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին առնչվող որևէ քրեական գործ չկա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ՀՔԾ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՔԾ-ում քննվող որևէ գործով Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել ու դատավարական կարգավիճակ չի ունեցել։

«ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որին այսօր մահացած են հայտնաբերել, Հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով, որևէ կարգավիճակ չի ունեցել»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը։

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Գեորգի Կուտոյանի դիակի մոտ նրա անձնական ատրճանակն են հայտնաբերել. ԶԼՄ

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

թեմա:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը (25)

Ըստ թեմայի

«Մասիվցի Անդիկից» մինչև ոստիկանի դաժան սպանություն. 2019–ի աղմկահարույց դեպքերը
Մեծամոր քաղաքում կրակոցներ են հնչել
Իրաքում երկու լրագրող է սպանվել. տեսանյութ (18+)
Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Հայաստան

Գլխավոր թեմաներ