17:51 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
374 0 0

Առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, երկրորդինը՝ 3։ Երկրաշարժերը զգացվել են նաև Սպիտակում և Գյումրիում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Երկրաշարժը գրանցվել է Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը կազմել է 10 կմ, մագնիտուդը՝ 2.4»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3 բալ է եղել:

Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

Ըստ ԱԻՆ-ի՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել նաև ժամը 05:28-ին։ Էպիկենտրոնային գոտում այդ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց

Հիշեցենք՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցման հաջորդ օրը Բավրայի ու Աշոցքի դպրոցներում դասեր չէին անցկացվել։

Ըստ թեմայի

Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը
Քայլեք Երևանով. մասնագետը վստահ է` Հայաստանն այսօր էլ պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին
Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից
թեգերը:
Գյումրի, Երկրաշարժ, Աշոցք, Հայաստան

Գլխավոր թեմաներ